Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Քարկտիկի մակարդակ. Մարտին Հուրիխանյան

Քարկտիկի մակարդակ. Մարտին Հուրիխանյան
30.10.2022 | 09:36

Անդրադառնալով արցախյան հիմնախնդրին՝ Էդմոն Մարուքյանն ասել է․ «Չկա վաշինգտոնյան նախագիծ, չկա արևմտյան նախագիծ», ու, ասածին քաշ ավելացնելու համար, հավելել է․ «Ես սա ասում եմ պաշտոնապես»։


Առանձնապես գժվելունը Էդմոնի վերջին հավելումն է։
Բանն այն է, որ սույնին հիշելիս ես միշտ հիշում եմ նրան Ալեն Սիմոնյանի տված որակումը՝ «քաղաքական տրյապկա», որն այդպես էլ չհակադարձվեց։
Գուցեև՝ համաձայն լինելու պատճառով։


Չգիտեմ, ուրիշի կռիվը չվերցնեմ ուսերիս։ Իրենց ներքին խնդիրն է, թող իրար մեջ էլ պարզեն։ Բայց որ արցախյան հիմնախնդրի վերաբերյալ դատողություններն են հասցվել քարկտիկի մակարդակի, սա է սարսափելին։

Դիտվել է՝ 16550

Մեկնաբանություններ