«Հայաստանը, անշուշտ, ազատ է աշխատել այն գործընկերների հետ, որոնց հետ հարկ կհամարի, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների օգտին կատարված ընտրությունը հարցեր է առաջացնում,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։- Երևանում հայտարարված 9 միլիարդ դոլար արժողությամբ փոքր մոդուլային ռեակտորների կառուցման նախագծի վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չի ներկայացվել։ Ռուսական կողմի տեղեկություններով՝ խոսքը ոչ թե ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների, այլ մի սխեմայի մասին է, որի դեպքում վճարելու է հ               
 

Ասում են

Ասում են
16.11.2022 | 07:20

Մադրիդյան սկզբունքները հիմնված են ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտի երեք սկզբունքների և վեց լրացուցիչ տարրերի վրա։ Մինսկի խմբի ներքո անցկացվող բանակցությունների արդյունքում Արցախի վերջնական կարգավիճակը որոշվելու էր պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի կամ ժողովրդական կամարտահայտության միջոցով, որի օրակարգը ոչնչով սահմանափակված չէր։ Մինչև հանրաքվեն Լեռնային Ղարաբաղն ստանում էր միջանկյալ կարգավիճակ և անվտանգության միջազգային երաշխիքներ։

Ուրմեն, այդ ինչպես եղավ, որ Մադրիդյան սկզբունքներն Արցախին զրկում էին անկախ լինելու իրավունքից։ Ճիշտ հակառակը, այդ սկզբունքների հիման վրա հենց ամրագրվելու էին Արցախի անկախացման կամ Հայաստանի հետ միավիավորման իրավունքը և այդ իրավունքն իրացնելու մեխանիզմը։ Սա է եղել այն բանակցային ժառանգությունը, որն ստացել է այսօրվա իշխանությունը:


Արթուր Խաչատրյան

Դիտվել է՝ 78302

Մեկնաբանություններ