Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Վիլսոն-2»

«Վիլսոն-2»
30.03.2023 | 22:28

Հանգամանքների բերումով իշխանությունը վերցրած խառնամբոխը վերադարձել է 1920-ական թվականների կառավարության հոգեվիճակին։ Եթե այն ժամանակ ամբողջ հույսը Սևրի պայմանագիրն էր, ապա հիմա նույնպես փորձում են «միջազգային արդարադատության» վրա կառուցել իրենց քաղաքականությունը` նույն փոսն ընկնելու հեռանկարով։
Հաագայի դատարանի ստատուտը ճանաչելու իմաստն այն է, որ փորձում են Ալիևին տանել Հաագայի դատարան, բայց արդյունքում լարել են հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Երկու դեպքում էլ հիմքում ոչ թե իրական քաղաքականությունն է, այլ՝ եթերային արդարության գաղափարը։
Փաստորեն, գործող վարչապետը դարձել է մի նոր «արապապյան»:
Հաջորդ փուլում կլսենք նոր խմբագրմամբ «Արդարություն, ես թքել եմ քո ճակատին» բանաստեղծություն և հուզիչ «Ու՞ր էիր, Աստված» արդեն ժամանակակից սաունդթրեքը։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 6358

Մեկնաբանություններ