Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հնգամյա «խաղք»ության վերջաբան

Հնգամյա «խաղք»ության վերջաբան
27.05.2023 | 21:24

Հայաստանը գտնվում է օտար (ոչ հայերի) տիրապետության տակ և Հայաստանում հայերն այլևս փոքրամասնություն են...սա փաստ է, որի հետ անհնար է հաշվի չնստել:

Այդ օտար լծից պետությունն ազատագրելու իրական նպատակ և կամք ունեցող որևէ ուժ կամ անհատ այլևս երբեք չպետք է անդրադառնա Արցախն ու Հայաստանը Ադրբեջանին հանձնում իրականացնող «Նիկոլ Փաշինյան» անուն ազգանունով, «ոչ հայ» գործչի ասածներին և չպետք է մեկնաբանի դրանք:

Ադրբեջանի ազգային հերոսի կոչման իրական հավակնորդը բաց, ուղիղ տեքստով ասում է այն ամենը, ինչը պատրաստվում է անել և նրան մեկնաբանելու վրա ժամանակ և էներգիա ծախսելը այլևս կնմանվի «քամի սղոցելու» պես ծիծաղ հարուցող մի բանի…առանց այդ էլ, ով չի ալարում ծիծաղում է հայ ազգի վրա:

Այդ օտար լծից պետությունն ազատագրելու իրական նպատակ և կամք ունեցող որևէ ուժ կամ անհատ պետք է ընդմիշտ մոռանա ժողովրդական լայն զանգվածների աջակցության մասին, քանի որ, ինչպես վերևում նշվեց, հայերն այլևս երկրում փոքրամասնություն են և այդ փոքրամասնությունը «ժողովրդական լայն զանգվածներ» դառնալու ներուժ չունի և պետք է ոչ ստանդարտ տարբերակների կիրառմամբ կարճ ժամանակում գրանցվի անհրաժեշտ արդյունք:

Այլ տարբերակ չկա, որովհետև այն պարզապես գոյություն չունի:

Alea iacta est (վիճակը նետված է) և «տունտունիկ» խաղալու ժամանակն էլ սպառված՝ կամ Հայաստանն ազատագրվում է օտար (ոչ հայերի) տիրապետության ճիրաններից և Արցախի հետ միասին արժանապատվորեն դիմագրավում է առկա դաժան մարտահրավերներին, կամ սուսուփուս լքում է իր 5000-ամյա բնօրրանի վերջին կտորը ևս և համալրում թափառաշրջիկ և նվաստացած ազգերի շարքը՝ հետագա իսպառ բնաջնջման հեռանկարով: Այս դեպքում ևս այլ տարբերակ գոյություն չունի: Հանգուցալուծումը մոտ է, հանգուցալուծումը արդեն իսկ թակում է բոլոր հայերի դռները:

Հացն ու գինին՝ Տեր Կենդանին: Յա, Մարութա բարձրիկ Աստվածածին, Խա՛չ Պատերազմին, վեր իմ աջ թևին։

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 8033

Մեկնաբանություններ