Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Ղուրանի այրման դեպքը քաղաքական գործոն է դառնում

Ղուրանի այրման դեպքը քաղաքական գործոն է դառնում
04.07.2023 | 23:05

ՌԴ-Արևմուտք գլոբալ հակամարտության մեջ նոր զարգացումներ են նկատվում: Գաղտնիք չէ, որ Կրեմլը կարողանում է մեղմել և շրջանցել պատժամիջոցները նաև մուսուլմանական այն պետությունների շնորհիվ, որոնք չեն միացել պատժամիջոցներին: Եվ Ղուրանի այրման դեպքն արդեն քաղաքական գործոն է դառնում Ռուսաստանի համար:

Վերջերս, Դաղստան կատարած այցի ժամանակ, Պուտինը այցելել է Դերբենտի Ջումա մզկիթ, որտեղ Ղուրան է նվեր ստացել հանրապետության մուֆթիի օգնական Զապիր Սալիմովից։ Միաժամանակ Շվեդիայի ոստիկանությունը հունիսի 28-ին՝ Կուրբան բայրամի առաջին օրը, թույլ է տվել բողոքի ակցիա անցկացնել Ստոկհոլմի գլխավոր մզկիթի դիմաց՝ Ղուրանի այրմամբ։ Միաժամանակ վարչապետ Ուլֆ Հյալմար Քրիստերսոնը հայտարարել է, որ ոստիկանության որոշումը «օրինական է, բայց՝ ոչ տեղին»։

Նույն օրը տեղի է ունեցել ակցիան՝ մի տղամարդ հրապարակայնորեն պոկել է Ղուրանի էջերը, դրանցով սրբել կոշիկները, ապա գրքի մեջ խոզապուխտ լցրել ու վառել այն։ ՌԴ ԱԳՆ-ն կատարվածն անվանել է հավատացյալների իրավունքների խայտառակ խախտում։ Կարծում եմ, որ այս արձագանքները մեր տարածաշրջանում իրենց զգալ կտան: Մի իրողություն ևս. Արևմուտքն ուժեղացնում է ճնշումը Էրդողանի վրա, պահանջելով վերջինիս վավերացնել Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ: Ի՞նչ է անելու Թուրքիայի նախագահը այս ճակատագրական պահին, չէ՞ որ նա մուսուլմանական աշխարհի գլոբալ առաջնորդի և պաշտպանի դափնեպսակին է հավակնում:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 12453

Մեկնաբանություններ