Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Մի կրկնեք դրա սխալները

Մի կրկնեք դրա սխալները
03.09.2023 | 08:30

Ինչի՞ է 3 զոհի դեպքում նման աժիոտաժ առաջանում, իսկ մեկ զոհի դեպքում դա պարզապես դառնում է լրահոսի մի մաս ու անցնում-գնում։ Ի՞նչ կապ ունի քանակը, եթե խոսքը մարդկային, էն էլ՝ երիտասարդի կյանքի մասին է։ Ինչի՞ եք ընտրովի սգում։ Ինչի՞ են մի քիչ գեղեցիկ արտաքինով զոհված զինվորի համար ավելի շատ ափսոսում, քան մի քիչ միջին արտաքինովի։ Իրենք Հայրենիքը պաշտպանելու համար են զոհվել, չէ՞, ոչ թե գեղեցիկ արտաքին ունենալու համար։

Ախր, էնքան արժեքներ կան, որոնք սխալ են դրվել ու տենց էլ գնում են։ Էնքան բան չպիտի լիներ նենց, ոնց կա։ նիկոլը հենց սրա ծնունդ է՝ կեղծ բարեպաշտության, երեսպաշտ սրիկայության ու պաթոսի։ Ինքն էլ ասաց ականջահաճո հազարավոր բաներ, բայց իրականում ոչ մի բան էլ չարեց, երբ դրա հնարավորությունն ունեցավ։ Դեռ հակառակը, իր քննադատածների եռապատիկը արեց։ Հիմա նույնն է. հիշատակ հարգելու կոչ են անում մարդիկ, ովքեր իրենք էլ չեն հավատում իրենց ասածներին, բայց պետք է ականջ շոյել, լայք հավաքել ու հայրենասեր ձևանալ։

Իրական հարգողներն ու գնահատողներն իրականում լուռ են։ Իրենք ոչ մեկին հաճոյանալու կարիք չունեն։

Վերացրեք ձեր միջի նիկոլին։ Հիշեք, թե ինքը ոնց էր «սգում» ապրիլյանի տղերքի համար, ու տեսեք, թե տենց սգացողը ինչ բերեց էս երկրի գլխին։ Տեսեք ու մի կրկնեք դրա սխալները։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 5035

Մեկնաբանություններ