Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Հայ ժողովուրդը ռուսների կամ եվրոպացիների սիրուհի՞ն էր, որ նրանց կողմից դավաճանվեր

Հայ ժողովուրդը ռուսների կամ եվրոպացիների սիրուհի՞ն էր, որ նրանց կողմից դավաճանվեր
04.10.2023 | 16:22

Երեկ «մեծ հումանիստ», ԵՄ հանձնաժողովի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին։ Այսօր Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հակադարձեց Շառլ Միշելին, ասելով, որ հենց ԵՄ-ն է դավաճանել հայ ժողովրդին։ Իսկ ո՞րն է իրականությունը։

Իրականությունն այն է, որ ոչ մի երկիր, միջազգային կառույց չի դավաճանել հայ ժողովրդին։ Ի՞նչ է, հայ ժողովուրդը ռուսների կամ եվրոպացիների սիրուհի՞ն էր, որ նրանց կողմից դավաճանվեր։ Իրականում, հայ ժողովրդին դավաճանել են, Գարեգին Նժդեհի խոսքերով, հայի տականքները, որոնց անունն է քպականներ՝ իրենց գարշապետի գլխավորությամբ։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 3923

Մեկնաբանություններ