Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

«Հրազդան» մարզադաշտը, Հայաստան պետության նման, անտեր մնացած արժեք է

«Հրազդան» մարզադաշտը, Հայաստան պետության նման, անտեր մնացած արժեք է
16.11.2023 | 17:07

Ինչպե՞ս է ստացվում, որ պետական բյուջեից 6 միլիոն դոլարով պատվիրված Սնուփ Դոգի չկայացած համերգի համար «Հրազդան» մարզադաշտը պատրաստ էր, իսկ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի տնային խաղերի համար՝ ոչ, Հանրապետական մարզադաշտն էլ չի կարողանում տեղավորել բոլոր ֆուտբոլիստներին։ Կասեք՝ ՈՒԵՖԱ-ն մարզադաշտերին ներկայացվող իր պահանջները, չափորոշիչները ունի, սակայն կարելի է ու հարկ է վերջապես տեր կանգնել ազգային արժեք ունեցող այդ մարզադաշտին։ Հայաստանում շատերը չգիտեն, որ «Հրազդան» մարզադաշտը կառուցվել է նավթային մագնատ, բարեգործ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Մարզադաշտի բացումը տեղի է ունեցել 1971 թվականի մայիսի 19-ին։ 2003 թվականին կառավարության որոշմամբ մարզադաշտը ուղղակի վաճառքի ձևով վաճառվել է «Հրազդան» մարզաթատերական համալիր» ձեռնարկությանը, որը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին (Բուռնաշ)։ 2015 թվականի հունիսին մարզադաշտը տնօրինող ընկերությունը, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ, ճանաչվել է սնանկ։ «Հրազդան» մարզադաշտը, Հայաստան պետության նման, անտեր մնացած արժեք է։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3738

Մեկնաբանություններ