Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Նրանց դատապարտեցին մահվան՝ առանց վճիռը բողոքարկելու հնարավորության

Նրանց դատապարտեցին մահվան՝ առանց վճիռը բողոքարկելու հնարավորության
20.03.2024 | 07:20

Նրան 4 հոդվածով էին մեղադրանք առաջադրել. Քրեական օրսեգրքի 356-րդ հոդված՝ սեփական ժողովրդի ցեղասպանության, 163-րդ հոդված՝ ժողովրդի և պետության դեմ զինված հարձակման, 165-րդ հոդված՝ ազգային ինստիտուտների վերացման և 145-րդ հոդված՝ երկրի տնտեսության թուլացման։

Նրա կառավարման տարիների ընթացքում օրենքը վերածվել էր հետապնդման գործիքի, որի միջոցով տասնամյակներ շարունակ դատվում էին լրագրողներն ու ընդդիմադիրները՝ չունենալով արդարացման դատավճռի հնարավորություն։

Ասում են, երբ տրիբունալի նախագահը նրան հարցնում էր, թե ինչու էին իր քաղաքացիները ապրում աղքատության մեջ, իսկ ինքը՝ շքեղության մեջ, թե ինչու են երկրի զարգացման բոլոր ծրագրերը միայն թղթի վրա մնում, նա կամ չէր պատասխանում, կամ մեջբերում էր իրենց «Հայլուրից» քարոզչական փուչիկներ երկրի տնտեսական աճի, դպրոցների ու հիվանդանոցների կառուցման մասին։ Նա հավատում էր սեփական միֆերին՝ անգամ մահվանը դեմ հանդիման կանգնած։

Տրիբունալը սկզբից մինչև վերջ տևեց 1 ժամ 2 րոպե։ Չաուշեսկուին և կնոջը դատապարտեցին մահվան՝ առանց վճիռը բողոքարկելու հնարավորության:

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 8032

Մեկնաբանություններ