ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Քաղաքական հաջող փոխգործակցությունն ու համախմբումը՝ օրախնդիր պահանջ

Քաղաքական հաջող փոխգործակցությունն ու  համախմբումը՝ օրախնդիր պահանջ
31.08.2024 | 08:24

Քաղաքագիտության մեջ, և, առհասարակ քաղաքական ու քաղաքացիական տարբեր գործընթացների շրջանակներում «քաղաքական թեժ աշուն» տերմինը կամ նման սպասումների ազդարարումը ոգևորության և թերահավատության համադրության երկակի զգացումներ է առաջացնում:

Ոգևորությունը, սովորաբար, անուղղելի լավատեսության արդյունք է, մինչդեռ թերահավատությունը` քաղաքական իրականությունը գնահատելու պրագմատիկ մոտեցման արդյունք:

Ներկա քաղաքական միջավայրի համատեքստում, երբ կան հայտնի և ազդեցիկ քաղաքական պոտենցիալ ունեցող դերակատարներ, որոնց իրական մասնակցությամբ կարող են ձևավորվել արդյունավետ քաղաքական գործընթացներ, վերջիններիս շուրջ համախմբման գործնական քայլեր, ըստ էության, տեղի չեն ունենում (համենայն դեպս, նման գործընթացներ, եթե նույնիսկ կան, տեսանելի չեն):

Քաղաքական, քաղաքացիական ու ազգային այս խոր ճգնաժամի պայմաններում կարևոր է, որ քաղաքական ու հանրային գործընթացների յուրաքանչյուր մասնակից, բոլոր հանգամանքներում, դրսևորի ազնվություն և արդարություն: Բանականությունն ու իմաստությունը, ի վերջո, պետք է գերակայեն անձնական փառասիրությանը` խելամիտ պայմաններ ստեղծելով քաղաքական հաջող փոխգործակցության և համախմբման համար:

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 7044

Մեկնաբանություններ