Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

160 ամյակին ընդառաջ

160 ամյակին ընդառաջ
07.11.2024 | 06:55

«Պետք է անմիջապես ըսեմ, որ ես դեմ չեմ համամարդկային գաղափարներուն, բայց սա ևս ճշմարիտ է, որ համամարդկային գաղափարներն Եվրոպային մեջ իսկ իրենց թեորիական շրջանին մեջ են, և ընկերվարական առաջնորդներն անգամ հայրենիքի գաղափարը չեն ժխտեր․- «այն օրը, որ հայրենիքիս վտանգ սպառնա օտարեն՝ կը մոռնամ ամեն բան և հրացան վերցնելով կռվի դաշտ կը հառաջանամ»։

Հասկնալի է ուրեմն հայրենիքի գաղափարին ուժը, հասկնալի է միևնույն ժամանակ, թե ի՞նչ պետք է մեզի պես փոքրիկ ժողովուրդի մը համար, որուն գոյությունը այսօր վտանգի տակ է։

Իմ Կոչս է բոլոր հեղափոխական ընկերներուս, բոլոր հայ ժողովուրդին- կուսակցական ինչ դավանանքի ալ պատկանին- ժամանակ է, որ սթափվինք, սեղմենք մեր շարքերը․ ազատության գործը շատ դժվարին գործ մը դարձած է, մեծ ուժի կը կարոտի, ազգովին քով քովի գանք և այդ մեծ ուժը կազմենք․ քաջությունը, դրամը, զենքը չէ՛, որ կը պակսի մեզի, այլ կամքը․ զորացնե՛նք մեր կամքը, և վստահ ըլլանք, որ կը փրկվինք։

Կը հուսամ, թե այս փոքրիկ Կոչս արձագանք պիտի գտնե յուրաքանչյուր հայդուկի սրտին մեջ՝ ինչպես նաև ամեն հայ անհատի․ կը հուսամ, թե մեկ կողմ պիտի ընենք ամեն անձնական ,,ես,, ու թշվառ ժողովուրդին դատին վրա միայն պիտի դարձնենք մեր ուշադրությունը։ Հայությունը մե՛կ է՝ ըլլա Կովկաս, թե Տաճկահայաստան, և հետևապես ազգային շահերնիս ալ մեկ՝ ազգային վտանգը ուր որ ծայր տա՝ ամեն հայու պարտականությունն է փութալ դեպի վտանգը՝ ինչով, ինչ միջոցով որ կարող է»։

ԱՆԴՐԱՆԻԿ

«Ռազմիկ», 20 սեպտեմբեր, 1906 թ․, Ֆելիպե


Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 12294

Մեկնաբանություններ