Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Քաղաքական քծնանքի հերթական դրսևորումներ

Քաղաքական քծնանքի հերթական դրսևորումներ
30.04.2025 | 13:17

ՔՊ-ական Արսեն Թորոսյանի՝ իմպիչմնետի գործընթաց սկսելու առաջարկով նամակը պատռելը, քաղաքական քծնանքի հերթական դրսևորումներից է։

Այս ՔՊ-ականը վերջին շրջանում օճառը ձեռքին «լավ աշխատում է» Նիկոլ Փաշինյանին համար։

Մեկ ամիս առաջ էլ Հանրայինի եթերում արցախցիների՝ հայրենիք վերադառնալու թեմայով էր կեղտոտ մտքեր շաղ տալիս։

Մի խոսքով՝ նոր չէ, որ պիտի իմանաք, թե իրականում ով կամ ինչ է սույն ՔՊ-ականը։

Բայց խոսքս ոչ թե նրա անձի, այլ արարքի մասին է։ Պատռելով նամակը, ինչպես դա սովորաբար լինում է քծնանքի ցանկացած դրսևորման ժամանակ, Թորոսյանը պարզապես արջի ծառայություն է մատուցել Նիկոլ Փաշինյանին։ Որովհետև եթե դավաճանների իշխանության նպատակն իմպիչմենտի գործընթացը հենց բնում խեղդելն է, ապա նման արարքով Թորոսյանը պարզապես զրկում է ընդդիմադիր պատգամավորներին այդ առաջարկի հանդեպ թեկուզ աննշան արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու հնարավորությունից։ Ի վերջո, ո՞վ կցանկանա իր անունն Արսեն Թորոսյանի անվան կողքը դրվեր։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3059

Մեկնաբանություններ