Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ալիևի ձայնը «տաք տեղից» է գալիս

Ալիևի ձայնը «տաք տեղից» է գալիս
20.05.2025 | 17:12

Հունգարիայի վարչապետ Օրբանի հետ զրույցում Ալիևն ասում է, որ Հայաստանը վաղ թե ուշ կհամաձայնի իր պահանջները բավարարել։ Ալիևը պնդում է, որ Փաշինյանը վաղ թե ուշ կփոխի Հայաստանի Սահմանադրությունը և կլուծարի ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Եթե Ալիևը սա պնդում է, նշանակում է՝ Փաշինյանն առնվազն խոստացել է, որ Ալիևի պահանջները կբավարարի, իսկ եթե խոստացել է, ուրեմն առաջիկայում ականատես կլինենք հիստերիկ նոպաների, խայտառակ վարքագծի, ադրբեջանական զինուժի ակտիվացման Հայաստանի սահմանների մոտ։ Այս ամենից հետո Փաշինյանը կրկին ժողովրդի առաջ կդնի նույն հին երկընտրանքը՝ կա՛մ բավարարում եմ Ալիևի պահանջները, կա՛մ գնացեք եղանով կռվելու:

Հնարավոր է այլ սցենար ևս՝ ինչ-որ ավելի նորարարական մոտեցմամբ, բայց հիմնականում սա է լինելու առաջիկա թատրոնի սցենարը․․․

Որբի գլուխ դարձած Հայաստանս․․․

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 6740

Մեկնաբանություններ