Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Ես ընդունում եմ այս պատերազմը

Ես ընդունում եմ այս պատերազմը
01.06.2025 | 21:17

Ինչքան պիղծ լինեն, ողորմելի ստրուկներ լինեն, որ մնան ծախու արարածների, թմրամոլների, իրենց նման ստորաքարշների հույսին ու նրանց կեղտոտ ձեռքերով պառակտեն հասարակությանը, կիրակնօրյա պատարագի ընթացքում մուտք գործեն Եկեղեցի ու սադրեն…

Սա պատերազմ է բոլորիս դեմ, պետք է ընդունել և ոտքի կանգնել:

Բոլորս պետք է կրկնենք Ամենայն հայոց Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի 1918թ. մայիսին հնչեցրած խոսքերը: Հակառակ դեպքում մենք արժանի չենք մեր երկրին, հողին:

Այն 5000-ից ավելի տղաները, որոնց կյանքը սա զոհաբերեց ալիևների ու էրդողանների ծրագրերն իրագործելու համար, մեզ չեն ների… ու ճիշտ կանեն:

Ես ընդունում եմ այս պատերազմը:

Սաթիկ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3731

Մեկնաբանություններ