ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի դեմ գործով հիշատակված ավելի քան 300 նշանավոր գործիչների անունները։ Ցուցակում ընդգրկված են նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Բարաք Օբաման և Ջո Բայդենը, նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին, բազմամիլիարդատերեր Բիլ Գեյթսը և Մարկ Ցուկերբերգը, երաժիշտներ Բոնոն և Բիյոնսեն, կինոռեժիսոր Վուդի Ալենը։               
 

Ինչպե՞ս արմատապես մեղմել թոշակների խնդիրը

Ինչպե՞ս արմատապես մեղմել թոշակների խնդիրը
04.06.2025 | 14:31

Նախ, մենք ունենք թոշակառուների հսկայական քանակ, ինչը ոչ միայն արտագաղթի, ժողովրդագրական այլ զարգացումների, այլև անհեռատես օրենսդրական քաղաքականության արդյունք է: Հարկ է, մասնավորապես, բոլոր տեսակի հատուկ պետական ծառայության օրենսդրական ակտերից անհապաղ հանել կենսաթոշակի հիմք համարվող տարիքային սահմանափակումները: Օրինակ, ի՞նչ տրամաբանությամբ են ոստիկանության կրտսեր խմբում ծառայությունը դադարեցնում 55 տարեկանում, միջին և ավագ խմբում՝ 58 տարեկանում և այլն: Սա հավասարապես վերաբերում է մյուս ծառայություններին: Ծառայությունը դադարեցնելու հիմքը պետք է լինի ոչ թե նվազ տարիքը, այլ կոնկրետ անձի առողջական վիճակը:

Նշված անհիմն օրենսդրական քաղաքականության արդյունքում՝

1) արդեն կարճ ժամանակում ունենում ենք տասնյակ հազարների հասնող արհեստական թոշակառուներ, ընդ որում՝ համեմատաբար բարձր կենսաթոշակով, քանի որ խոսքը հատուկ պետական ծառայողների մասին է,

2) զգացնել է տալիս փորձառու կադրերի պակասը և դրական «հիշողության» իսպառ բացակայույթունը,

3) կտրուկ վատթարացնում ենք երիտասարդ կադրերի աշխատատեղերի հարցը, քանզի դրանք, հաճախ նաև ոչ ֆորմալ հիմքերով, զբաղեցնում են թոշակի անցած փորձառու մասնագետները (մեզանում նոր աշխատանքի դիմած ցանկացած մեկից ստաժ են պահանջում) և այլն: Սա դեռ խնդրի մի չնչին ասպեկտն է:

Հարգելիներս, պետք չի «կախարդական փայտիկ» փնտրել, ուղղակի հարկ է համալիր ու համակարգված գործել. անլուծելի խնդիրներ չկան:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 2974

Մեկնաբանություններ