Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Գոնե անունը լիներ Խոսքի ազատության սահմանափակման կոմիտե

Գոնե անունը լիներ Խոսքի ազատության սահմանափակման կոմիտե
23.06.2025 | 17:43

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն միացել է ռուսաստանյան հեռուստաալիքների հեռարձակումը ՀՀ հանրային մուլտիպլեքսով դադարեցնելու պահանջին։

Գոնե անունը լիներ Խոսքի ազատության սահմանափակման կոմիտե, որ հայտարարության հետ մի քիչ բռներ:

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 3449

Մեկնաբանություններ