Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Մի բան արդեն աչք է ծակում

Մի բան արդեն աչք է ծակում
03.07.2025 | 11:36

Թուրքիայի հետ Հայաստանի իշխանությւնների սիրախաղերն ինչքան «խորանան», այնքան հակառուսական դիրքորոշումը ավելի կամրապնդվի։

Սա հենց այն մասին է, որ Հայաստանի իշխանությունները որպես ռուսական ազդեցության փոխարինող ազդեցություն ընտրել են ո՛չ թե եվրոպական, կամ ամերիկյան ազդեցությունը, ինչպես փորձ է արվում համոզել, այլ հենց թուրքականը։

Եվրոպական, կամ ամերիկյան ազդեցությունը Հայաստանում գետնի վրա կարիք ունի աջակցության ռեգիոնալ որևէ հենակետից, իսկ այդպիսին այս պահին միայն Թուրքիան կարող է լինել։

Եվ ի՞նչ է դառնում՝ Թուրքիայի հետ շփումները ակտիվանում են, սկսվում է հակառուսական չհիմնավորված դեմարշ։

Ի դեպ, եթե ռուսական կողմի որևէ հայտարարություն կարող է ընկալվել որպես ՀՀ ներքին գործերին միջամտելու փորձ, ապա այդ դեպքում ինչո՞ւ նույն կերպ պատասխան չի տրվում Մակրոնի կանխակալ հայտարարությանը. «Ես արտահայտեցի Ֆրանսիայի համերաշխությունը հայկական ժողովրդավարությունը ապակայունացնելու փորձերի դեմ»։ Սա միայն հիմարի համար պարզ չէ, որ կապ ունի վերջին ձերբակալությունների հետ, և այս աջակցության նպատակը Փաշինյանին քաղաքական կապիտալ տալն էր, իսկ մյուս կողմից հստակ ուղղված էր ընդդիմության դեմ։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2900

Մեկնաբանություններ