Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ինչու՞ էս պարզ բանը չի արվում

Ինչու՞ էս պարզ բանը չի արվում
10.07.2025 | 16:19

Եթե...

1. «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները իրենց 28+6=34 պատգամավորներով ստորագրում են իմպիչմենտի թուղթը՝ վարչապետի թեկնածու առաջադրելով իրավիճակին համարժեք ու հանրության համար ընդունելի որևէ գործչի:

2. Նախկին բոլոր նախագահները, հին ու նոր, սև ու սպիտակ, գործարար ու դասախոս, ազդեցիկ ու անազդեցիկ բոլոր դերակատարները, եկեղեցին ու բոլոր մյուսները միասնաբար հայտարարեն, որ Հայաստանն օրհասական վիճակում է՝ բոլորով դուրս ենք գալիս փողոց: Նպատակը շատ պարզ՝ հանրային աննախադեպ ճնշմամբ ու սահմանադրական եղանակով հասնելու նրան, որ ՔՊ 18 պատգամավոր անցնեն ժողովրդի կողմը և ստորագրեն՝ միանան Նիկոլի իմպիչմենտին:

Ես վստահ եմ, որ նման իրավիճակում փողոցներում հարյուր հազարներ են լինելու, պրոցեսին միանալու է նաև Սփյուռքը, իսկ Նիկոլը մնալու է մենակ իր մի քանի խունվեյբինների հետ:

ՔՊ ֆրակցիայից ոչ թե 18, այլ շատ ավելի մեծ թվով պատգամավորներ են անցնելու ժողովրդի կողմը: Նրանցից շատերը պատանդի դերում հենց նման հրաշագործ առիթի է, որ սպասում՝ զատվելու Նիկոլից, չկիսելու պատմական խարանը:

Ինչու՞ էս պարզ բանը չի արվում: Ինչու՞:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2640

Մեկնաբանություններ