Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

2026-ից հետո ինչ տեղի կունենա Հայաստանի դեմոկրատական դիմագծի հետ, չար երազ է թվալու բոլորիս

2026-ից հետո ինչ տեղի կունենա Հայաստանի դեմոկրատական դիմագծի հետ, չար երազ է թվալու բոլորիս
17.07.2025 | 11:15

Էսօր հնչեց մի տերմին, որը գուցե աննշան կթվա ու կանցնի, բայց այդ տերմինի կիրառությանը մղող պատճառներն ու ընդհանուր համատեքստը ողբերգականորեն ծանոթ են։

Խոսքը «Իշխանության ուղղաձիգը» տերմինի մասին է, որը հայոց լեզվի կոնտեքստում էնքան պլաստմասից է, էնքան արհեստական, որ ակամայից մատնում է օտար լեզվից փոխառություն լինելու մասին։

Իսկ այդ տերմինը միջազգային քաղաքագիտությանը խորթ ու երկուհազարականներին ծնված տխրահռչակ «Вертикаль власти» տերմինի տառացի թարգմանությունն է։

Այդ տերմինը արևմտյան քաղաքագիտության մեջ դարձել է հատուկ անուն, այն կիրառվում է բացառապես Վլադիմիր Պուտինի կառավարման դոկտրինը նկարագրելու համար։

Պարզապես գուգլեք vertical of power ու կտեսնեք որ բոլոր հոդվածները դրա մասին են։

Եվ էն, որ Նիկոլի գլխում այսօր ծագել է այդ տերմինը` խոսուն է ինքնին։

2000-ականներին երբ հորինվում էր այդ տերմինը Պուտինն էլ էր դեմոկրատ ու հեռանկարային առաջնորդ ընկալվում Արևմուտքում, նրան էլ էին դիֆիրամբներ ձոնում ու անլուրջ վերաբերվում «ինքնատիպ դեմոկրատիայի» մասին գուժող ազդակներին։

Վերջը հայտնի է բոլորին։

ՈՒ եթե նույնիսկ ենթադրենք, որ ռուս ժողովրդին հարմար է այդ ինքնատիպ դեմոկրատիան, ապա մեր համար դա հաստատ հարմար չի։

Ասում եմ ձեզ` 2026-ից հետո էն ինչ տեղի կունենա Հայաստանի դեմոկրատական դիմագծի հետ, չար երազ է թվալու բոլորիս։ Մենք գործ ունենք արդեն 10 տարեկան դարձող իշխանության հետ, որը դեռ նոր-նոր է ձեռքը բացում ռեպրեսիվ տեխնիկայի հարցում։

ՈՒ եթե մեր մեջ կան մեծամիտներ ում թվում է թե «նա ո՞նց կարա բռնապետ դառնա», ապա լավ կանեն պատմությանը հայտնի բռնապետերի «աղջիկ վախտերի» կերպարն ուսումնասիրեն ու տեսնեն թե ինչ անատամ մարդիկ են եղել։

Միքայել ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2752

Մեկնաբանություններ