Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Անկախությունը մեր ժողովրդի հավերժ արժեքն է, մեր պետականության հիմքը և մեր երեխաների ապագայի երաշխիքը

Անկախությունը մեր ժողովրդի հավերժ արժեքն է, մեր պետականության հիմքը և մեր երեխաների ապագայի երաշխիքը
21.09.2025 | 10:30

Սեպտեմբերի 21-ը Հայաստանի անկախության օրն է: Այն օրը, երբ մեր ժողովուրդը հաստատեց իր դարավոր իրավունքը՝ ապրել ազատ ու անկախ։ Անկախությունը մեզ տրված չէ որպես նվեր, այն մեր ժողովրդի կամքի, պայքարի ու վճռականության պտուղն է։

Այսօր, սակայն, վտանգված է հենց այդ գաղափարը։ «Իրական Հայաստան» կոչված հայեցակարգը նպատակ ունի պետությունը վերածել աներազանք ժողովրդով` ցանկապատված մերկ տարածքի: Բայց այս հայեցակարգի ազդարարների իրական նպատակը իշխանությունը պահպանելն է՝ սեփական քաղաքական գոյությունը երկարաձգելու հանար։

Դա հակասում է մեր Հռչակագրին, մեր ազգային հիշողությանը և ապագայի նկատմամբ պատասխանատվությանը։ Մենք պարտավոր ենք ասել հստակ․ անկախությունը երբեք չի եղել և չի կարող լինել վարչակարգերի ինքնապահպանման միջոց։ Անկախությունը մեր ժողովրդի հավերժ արժեքն է, մեր պետականության հիմքը և մեր երեխաների ապագայի երաշխիքը։

Մեր իրական նպատակը միայն մեկն է՝ Նվիրական Հայաստանը. արժանապատիվ, ազատ ու ինքնիշխան պետություն։

Ուրեմն` շնորհավո´ր տոնդ, սիրելի՜ հայրենակից: Թող ապրի ու զորանա մեր Նվիրական Հայաստանը։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 3882

Մեկնաբանություններ