Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին, ընդհակառակը, այն պարտվող կլինի՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք շարունակելու ենք բացատրել, որ նման ռազմական սրացումը և լարվածության աճը կհանգեցնեն մեր տարածաշրջանում ավելի մեծ անորոշության։ Քանի դեռ դիվանագիտության դուռը բաց է, հույս կա։ Մենք կպահպանենք և կամրապնդենք այդ հույսը»,- ընդգծել է Էրդողանը։               
 

Նպատակը մեկն է՝ ընդդիմադիր հարթակը դուրս թողնել պրոցեսներից

Նպատակը մեկն է՝ ընդդիմադիր հարթակը դուրս թողնել պրոցեսներից
14.11.2025 | 14:47

Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի «Անտիֆեյքի»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանին:

Հասկանալի է, որ նրա նկատմամբ հետապնդումները Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ գործողությունների համատեքստում են, իսկ նպատակը ընդդիմադիր հարթակի պրոցեսներից դուրս բերումն է:

Այս ամենի հաջորդ սերիան էլ նույն լրատվականի մեկ այլ լրագրողի` Իշխան Խոսրովյանի ձերբակալությունն է, որն իրականացվեց առավոտյան:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3061

Մեկնաբանություններ