Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Իսկ ՔՊ-ական մի թյուրիմացություն ասում է՝ ով դեմ է ՀՀ քաղաքական դաշտում հայ-ադրբեջանական կարգավորմանը, կամ ապուշ է, կամ գործակալ

Իսկ ՔՊ-ական մի թյուրիմացություն ասում է՝ ով դեմ է ՀՀ քաղաքական դաշտում հայ-ադրբեջանական կարգավորմանը, կամ ապուշ է, կամ գործակալ
28.11.2025 | 14:07

«В Азербайджане «загрызли» певицу, которая обняла армянского конкурсанта»,- այսպիսի վերնագիր տեսա ռուսական մամուլում։ Հոդվածն արդեն չկարդացի, քանզի ամեն ինչ ասված է խորագրում։

Դե, իսկ ՔՊ-ական մի թյուրիմացություն ասում է՝ ով դեմ է ՀՀ քաղաքական դաշտում հայ-ադրբեջանական կարգավորմանը, կամ ապուշ է, կամ գործակալ։

Պետք է ասել, որ ՀՀ տարածքում բուծված գրանտակերներն ու գործակալները համոզված են, թե, իբր, իրենք են կարգավորել, իրենք են իրենց արեւին խաղաղություն բերել։ Սա այլասերված կարծիք է՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորված էին մինչեւ 2018 թվականը, երբ ողջ աշխարհը դե ֆակտո՝ փաստացի ճանաչում էր Արցախը Հայաստանի կազմում։ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ տարածքից էին գնում Ստեփանակերտ, սա մի բան նշանակում էր, չէ՞։ Սահմանում խաղաղություն էր՝ բացի հազվադեպ կրակոցներից, իսկ արտասահմանում հայ-ադրբեջանական լարվածություն պարզապես չկար։ Հայաստանը բոլոր կազմակերպություններում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, մասնակցում էր Արցախի հետ միասին։ Էդ մաքսային միություն ստեղծողների համար գաղտնիք չէր, չէ՞, որ Արցախն ինտեգրված էր Հայաստանի հետ, փաստացի Հայաստանի մասն էր։

Մի խոսքով, կարգավորումը նախկինում էր, աշխարհաքաղաքական իրականության ճանաչումը՝ նույնպես։ Այժմ հայրենի գրանտակերները Հայաստանի գլխին ողբերգության դարաշրջան են բերել, երկրի սուվերենությունից բան չի մնացել, տարածքների օտարումը շարունակվում է։ Դե, սրանց վերադասին Թուրան է պետք, հո սրանք հայ ժողովրդի համար չե՞ն աշխատելու:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3536

Մեկնաբանություններ