«Մենք պատերազմներ չենք փնտրում, մենք պատերազմներ չենք ուզում։ Սակայն եթե մեր եվրոպացի հարևանները, իրենց սխալները ճանաչելու և հասկանալու փոխարեն, պատերազմ ցանկանան՝ դա կլինի բոլորովին այլ պատերազմ և բոլորովին այլ միջոցներով»,- «Al Arabiya»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:               
 

Նա մի իրական փորձություն է, որին բախվել են և՛ ժողովուրդը, և՛ Հայաստանը՝ որպես պետություն

Նա մի իրական փորձություն է, որին բախվել են և՛ ժողովուրդը, և՛ Հայաստանը՝ որպես պետություն
29.11.2025 | 17:45

Նիկոլը բացասական կերպար է, ավելի բացասական, քան կարելի է նույնիսկ պատկերացնել։ Նա ոչ միայն քաղաքական ձախողում է, այլ մի իրական փորձություն՝ քննություն, որին բախվել են և՛ ժողովուրդը, և՛ Հայաստանը որպես պետություն։ Բայց այս ամբողջի մեջ կա մի վտանգավոր, միևնույն ժամանակ խորունկ օրինաչափություն․ ինչպես օրգանիզմում հայտնված վիրուսը, այնպես էլ նմանատիպ քաղաքական երևույթները մի բան են անում՝ արթնացնում են քնած իմունիտետը։ Ժողովրդի ներսում սկսում են մշակվել հակատոքսիններ, որոնք վերջում անխուսափելիորեն մերժում են այդ «վիրուսը» և վերականգնում առողջությունը։

Կամ օրգանիզմը հանձնվում է ու մահանում:

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 2743

Մեկնաբանություններ