Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Փաշինյանն է գլխավոր սպառնալիքը մեր ազգային անվտանգության և ժողովրդավարության համար

Փաշինյանն է գլխավոր սպառնալիքը մեր ազգային անվտանգության և ժողովրդավարության համար
19.12.2025 | 12:47

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հաստատեց, որ Վեհափառի՝ «օտար երկրների ծառայություններին զեկուցելու» իր իսկ մեղադրանքի վերաբերյալ իրավապահ որևէ մարմնում վարույթ գոյություն չունի, ինչպես նաև հաստատեց, որ նա ԱԱԾ-ին պաշտոնապես այդ մեղադրանքի հետ կապված տեղեկություններ չի փոխանցել:

Ի՞նչ է ստացվում:

Վեհափառի հեռացման Փաշինյանի ներկայացված գլխավոր «պատճառաբանությունը», պարզվում է, որեևէ իրավական հիմք կամ ապացույց չունի, հետևաբար, տարրական զրպարտություն է: Այսինքն, եկեղեցու դեմ կատարված իր ապօրինի հարձակումների «գաղափարական» հիմնավորումները նույնքան ապօրինի են, ինչքան որ ապօրինի են հարձակումները ՀԱԵ-ի դեմ:

Մի բան էլ ասաց. որ իրավական գործընթացներին ընթացք չեն տալիս` ելնելով ազգային անվտանգության շահերից:

Էս տգետին մի բան պիտի բացատրեմ: Աշխարհի բոլոր բռնապետները սահմանադրության և օրենքների խախտումները և բռնապետության հաստատումը հիմնավորել են ազգային անվտանգության շահերով, ոչ թե, օրինակ, իշխանությունը պահելու մոլագար ցանկությամբ:

Իրականում, հենց Նիկոլ Փաշինյանն է գլխավոր սպառնալիքը մեր ազգային անվտանգության և ժողովրդավարության համար:

Լևոն ԶՈՒՐԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 2309

Մեկնաբանություններ