Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Միայն «Храмовый комплекс»-ի ստեղծումը Եզրաս Սրբազանին ընդմիշտ դասում է հայ բոլոր ժամանակների մեծերի շարքին

Միայն «Храмовый комплекс»-ի ստեղծումը Եզրաս Սրբազանին ընդմիշտ դասում է հայ բոլոր ժամանակների մեծերի շարքին
24.01.2026 | 12:52

Անցած օրը Մոսկվայում էի։

Գործերն ավարտելուց հետո հյուրընկալվեցի' Եզրաս Արքեպիսկոպոս Սրբազանին։ Ստացա Սրբազանի օրհնությունը և մեր զրույցի ընթացքում կրկին համոզվեցի, թե իսկապես երջանիկ են բոլոր այն մարդիկ, ովքեր անձամբ ճանաչում են Սրբազանին և հանդիսանում են նրա ժամանակակիցը։

Անցած անգամ գրել էի, թե ինչեր է արել Սրբազանը' հայապաշտպանության հարցում ու չեմ ուզում նորից թվարկել այդ ամենը։

Բայց եթե Սրբազանն իր կյանքում այլևս ոչ մի բան արած չլիներ, միայն «Храмовый комплекс»- ի ստեղծումը, իրեն ընդմիշտ դասում է հայ բոլոր ժամանակների մեծերի շարքին։ Իսկ դուք գիտե՞ք, որ պատարագներին և թեմի հոգևոր կյանքով զբաղվելուց հետո, Սրբազանը իր ողջ ազատ ժամանակը ծախսել է համալիրի շինարարության վրա։ Աշխատել է և՛ որպես պատշար, և՛ որպես պլոտնիկ, և որպես բանվոր։

Ահա այս ամենի համար էլ ադրբեջանա֊թուրքական տանդեմի ծառա նիկոլն ու իր քպ֊ական խզբզանքները' ատում են մեր հոգևորականներին։

Մեր եկեղեցին' ոսկոր է իրենց բկին և կուլ տալուց հաստատ խեղդվելու են։

Խորեն ԱՐՏԱՇԵՍԻ

Դիտվել է՝ 1220

Մեկնաբանություններ