Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

ԱԺ ընդդիմադիր պատգամավորի թիվ մեկ պարտականությունն է ներկայացնել ժողովրդի ձայնն ու իրավունքը

ԱԺ ընդդիմադիր պատգամավորի թիվ մեկ պարտականությունն է ներկայացնել ժողովրդի ձայնն ու իրավունքը
25.01.2026 | 14:10

Կներեք, բայց ես չեմ կարող արդարացնել ոչ մի ընդդիմադիր պատգամավորի, որը պետության և ժողովրդի համար այս ծանրագույն իրավիճակում տիրապետում է ընդդիմադիր մանդատի և չի ներկայանում նիստերին՝ մեկ պարզ պատճառով. նա զբաղեցնում է իշխանության ընդդիմախոսի և հակաիշխանական ժողովրդի կողմից ԱԺ դահլիճ լիազորված անձի տեղը, որի թիվ մեկ պարտականությունն է ներկայացնել այնտեղ այդ ժողովրդի ՁԱՅՆԸ և ԻՐԱՎՈՒՆՔԸ, հատկապես, այս պատմական ժամանակահատվածում, երբ սեփական իշխանությունն է դեմ ելել պետությանը և ժողովրդին:

Եվ ուրեմն, լինի այդ անձը խմբակցության ղեկավար, թե ցանկացած այլ ընդդիմադիր պատգամավոր, եթե նա գերադասում է զբաղվել այլ՝ «ավելի կարևոր» գործերով և չներկայանալ ԱԺ աշխատանքներին, ապա, քավ լիցի, նա կարող է վայր դնել մանդատը՝ տեղ տալով մեկ այլ անձի, ով ավելի մեծ նվիրումով, գուցե նաև՝ ավելի կոմպետենտ կերպով կկատարի այդ աշխատանքը:

Ինձ կարդացողները լավ գիտեն, որ մշտապես խոսել եմ ԱԺ-ին որպես պետականության «խորան» վերաբերվելու մասին և պահանջել եմ պատիվ ու հարգանք հաստատել նույնիսկ ԱԺ պատերի, աթոռների և ամբիոնների հանդեպ, քանի որ այն հանդիսանում է մի ամբողջ ժողովրդի պատգամը՝ անցյալը, ներկան և ապագան ամբողջացնող և ներկայացնող կառույց, իսկ այսօրվա ընդդիմությունը, ավելի քան երբևէ, պարտավոր էր սեփական օրինակով դառնալ այդ հարգանքի և արժանապատվության մարմնավորումը, էլ չխոսենք անմիջապես իշխանության բացերն ու հակապետական օրակարգը բացահայտելու և ապացուցելու մասին, հանրօգուտ և ազգանպաստ նախագծեր առաջադրելու մասին (կընդունվի թե չէ-ն այլ խնդիր է):

Բացի այս ամենը, ցանկացած ընդդիմադիր պատգամավոր պետք է գիտակցեր, որ ինքը պարտավոր է իր խմբակցության, իր կուսակցության, իր քաղաքական ղեկավարի, իրեն ձայն տված քաղաքացիների պատիվն ու համբավը բարձր պահել սեփական բարեվարքությամբ և անխոցելիությամբ, հիմա՝ ավելի, քան երբևէ, երբ նշածս ինստանցիաները ուղիղ իշխանության նշանակետում են և ամեն վայրկյան խոցելի թիրախ են հանդիսանում նրանց համար:

Ամփոփեմ գրառումը. հաճախ մեծ փիլիսոփայություն և բազմաչարչար ջանքեր չեն պահանջվում հասանելիքդ կատարելու համար, փոխարենը՝ մեծ ջանքեր և բազմամոլոր փիլիոսափույություն է պահանջվում չարածդ արդարացնելու համար:

Ես վստահ եմ, որ եթե հակաիշխանական պայքարը ստանձնած առաջամարտիկները առաջնորդվեին այս պարզ կոնցեպտով, այսօր մենք այլ քաղաքական իրականություն կունենայինք:

Փոխեք կոնցեպտը. մարդիկ իսկապես հոգնել են արդարացումներից և արդարացողներից:

Հ. Գ. Կրեք ՊԱՏԳԱՄԸ, ապա՝ մանդատը:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 1590

Մեկնաբանություններ