Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ՈՒնենք «քաղաքականություն» աշխատանքով տուն պահողներ ու քաղաքականությունից զզվող հասարակություն

ՈՒնենք «քաղաքականություն» աշխատանքով տուն պահողներ ու քաղաքականությունից զզվող հասարակություն
21.03.2026 | 14:53

Ընդդիմության շարքերում տարիներ շարունակ տհաճ հոտ տարածող, ընդդիմադիր մյուս ուժերի դեմ բացահայտ ու ծածուկ պայքարողները հույս ունեն, որ գալու է ինչ-որ մի օր, երբ ինչ-որ պատճառով, ինչ-որ մեկը Նիկոլին ճանապարհելու է, հետո մտածելու է, թե ում դնի իշխանության գլուխ, ու այդ պահին միակ թեկնածուն լինելու են իրենք, քանի որ մյուսներին արդեն «հաղթած» են լինելու:

Ինձ թվում է, որ այդ հույսերն ի դերև են ելնելու։ Եթե ինչ-որ տնտեսական կամ գեոքաղաքական տեկտոնական շարժ լինի, ու Նիկոլին «ճամփողներ» լինեն, նրանք հավանաբար սեփական թեկնածուն կտեղադրեն, եթե ոչ` ավելի շուտ հենց Նիկոլի հետ կշարունակեն աշխատանքը (ով, եթե հարկ լինի, պատրաստ է անգամ սկսել կարտոֆիլը պատառաքաղով ուտել), քան իրենց նման հոտավետների։

Մյուս կողմից, ընդդիմադիր մյուս ուժերն այսքան տարի անգամ իրենց կողքի այս խառնակիչների հարցերը չկարողացան լուծել, ուր մնաց լուծեն իշխանության հարցերը։

Արդյունքում ունենք համընդհանուր գաղջ ու հիասթափություն, «քաղաքականություն» աշխատանքով տուն պահողներ ու քաղաքականությունից զզվող հասարակություն, որն ուզում է գլուխն առնել, բոլորից մեկուսանալ ու իր կյանքով ապրել։

Իսկ մնացածը…

Մնացածը լիրիկա է, հայրենիքի հանդեպ իրական զգացմունքներ ունեցող հարգելի, բայց միամիտ հայրենակիցներ։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 4014

Մեկնաբանություններ