Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Երկրորդ օրն է գազ չունենք, և ես գազի նշանակությունը մեր կենցաղում էլ ավելի կարևորեցի

Երկրորդ օրն է գազ չունենք, և ես գազի նշանակությունը մեր կենցաղում էլ ավելի կարևորեցի
16.07.2026 | 12:25

Բնակարանում գազ ունենալը նշանակում է հոսանքից էժան ու հարմար միջոց ունենալ. ճաշ եփելու, լողանալու, ցրտին տունը տաքացնելու համար։

Երեկ ամբողջ օրը հաց-պանիր-լոլիկ-վարունգով սնվեցինք։

Այսօր միացրեցի քարով հոսանքի պլիտան, որը վաղուց խորդանոցից չէինք հանել։

Երկար, շատ երկար տաքացավ։ Մի թավա կարտոֆիլ տապակեցի։ Տունը Նեսոյի քարաբաղնիսը դարձավ, որովհետև այդ պլիտան ոչ միայն ճաշն էր եփում, այլև իր շուրջը ջերմային բարձր ֆոն ստեղծեց։ 4 ռեժիմ ունի, որոնց անցում կատարելու համար ևս երկար ժամանակ է պահանջվում։ Մի խոսքով հետ էի վարժվել հոսանքով պլիտայի վրա կերակուր սարքելուց։

Վերջը սարքեցի ու պլիտան անջատեցի, բայց դեռ երկու ժամ վրայի քարը տաք էր մնում։

Մինչև ճաշ էի սարքում մտածեցի, ինչ լավ բան է գազը։ Միացրեցիր, արագ եփեցիր եփելիքդ ու ամսեկան վճարդ էլ աստղաբաշխական չէ։

Հետո հիշեցի, որ ժամանակին Հայաստանի արդյունաբերությունը մազութից անցավ գազին, ինչը թույլ տվեց էժան էներգիայով տալ որակյալ արտադրանք բոլոր գործարաններում։

Հետո ջերմաէլեկտրակայանները ևս գազով մեզ համեմատաբար էժան հոսանք են ապահովում։

Խորացա, խորացա մտքերով, հասա Սովետաշեն-Նուբարաշենի աղբանոցին ու հիշեցի, որ ժամանակին ճապոնացիներն առաջարկում էին ֆինանսավորել, որ այդտեղ աղբից գազ ստանալու գործարան սարքեինք։

Բայց այս առաջարկը մնաց միայն... առաջարկ։

Բիոգազի մինի արտադրություն էլ միայն մեկ թռչնաֆաբրիկայում սարքեցին։

Մտքերս Հայաստանի երբեմնի ծաղկող, բայց հետո սպանված արդյունաբերության մասին հասցրեցին ու վերջում ՌԴ-ի հետ քաղաքական խաղերի, գազի գնի կողմը տարան։

Մի կողմից էլ լավ է, որ երկու օր գազ չունեինք։ Հիմա է՛լ ավելի կկարևորեմ դրա առկայությունը մեր կյանքում։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 724

Մեկնաբանություններ