Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ձեր «իրականը» անազգանուն ու որբ մանկուրտիզմ է

Ձեր «իրականը» անազգանուն ու որբ մանկուրտիզմ է
13.02.2025 | 09:43

Փաշինյանը գաղափարախոսություն կամ իզմ է փնտրում, որը կամբողջականացնի ու կարդարացնի իր արածը: Ինչքան փնտրում ու ամբողջականացնում է, ստացվում է, որ այդ գաղափարախոսության հիմքը, հենքը, անունը դավաճանություն է, իսկ իզմը՝ կոլաբորացիոնիզմը:

«Իրական Հայաստանը» գաղափարախոսություն լինել չի կարող, ոչ միայն այն պատճառով, որ երկրի անվանմանը էպիտետ կպցնելով գաղափարախոսություն չի լինում: Չի կարող ոչ միայն այն պատճառով, որ դա պետք է ազգային գերակայություններ ունենա (իսկ սրանք ազգային բառի վախից կապտում են), ոչ թե «լավ ապրելու» ձգտում ունենա, այլ նաև այն պատճառով , որ դրա տխրահռչակ արտաքին ու բովանդակային բրենդինգը կապ ունի ՔՊ-ի հետ:

Քո իրականը, առանց իմ պատմականի, մի անհուշ, անպատկան, անպատիվ, անազգանուն ու որբ մանկուրտիզմ է:

Էս ժողովուրդն էլ՝ հավաքական հիշողության մեջ իր արմատին կպած: Ինչ էլ գրեք-ջնջեք, որպես անարմատ «իրական հայաստանի» գաղափարախոսություն, արդյունքում դրա բովանդակությունն ու նստվածքը ստացվելու է մեկ բան՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, մարմնավորման անունն էլ դուք տվեք:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2566

Մեկնաբանություններ