Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Փրկություն ու լույս բերում են գաղափարները և դրանցով առաջնորդվող լուսավոր մարդիկ

Փրկություն ու լույս բերում են գաղափարները և դրանցով առաջնորդվող լուսավոր մարդիկ
06.01.2025 | 16:37

Մեր օրերում հաճախ ենք լսում դժգոհություններ, թե ժողովուրդը չի հասկանում պարզ ճշմարտությունները և ոտքի չի ելնում հայրենիքի փրկության համար։

Դժգոհողները, սակայն, չեն ուզում նայել պատմությանը և տեսնել, որ երբևէ ժողովուրդները իրենք իրենցով չեն հասկացել ճշմարտությունները և հաճախ զոհաբերել են փրկիչներին։

Հիսուս Քրիստոսը ևս պայքարեց ճշմարիտ հավատքի համար, բայց նույն ժողովուրդը պահանջեց բանտից ազատել ավազակ Բարաբային և նրա փոխարեն խաչը հանել Հիսուսին։

Ժողովուրդներից մի սպասեք ինքնագիտակցում։ Փրկություն ու լույս բերում են գաղափարները և դրանցով առաջնորդվող լուսավոր մարդիկ, իսկ ժողովուրդները հաճախ զոհաբերում են նրանց, հետո՝ գնում նրանց ճանապարհով։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 6676

Մեկնաբանություններ