ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Ասում են...

Ասում են...
20.06.2008 | 00:00

Աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրությունները որոշ «տեղական իշխանիկների» համար այսօրվանից արդեն իսկական գլխացավանք են դարձել, քանզի, իրազեկ աղբյուրների փոխանցմամբ, վերջիններս չեն բավարարում նոր սերնդի բարեփոխումների ծրագրով առաջադրված պահանջներին։ Նախկին հրապարակումներից մեկում նշել էինք, որ իշխանական վերնախավի «դաբրոյից» արդեն իսկ զրկվել են Երևանի Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանն ու Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանը, իսկ այսօր «սև ցուցակում» վերջիններիս բախտակիցն են դարձել ևս երկուսը` Նոր Նորքի թաղապետ Դավիթ Պետրոսյանն ու Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Ըստ նույն աղբյուրների` անդաբրո «իշխանիկների» ցուցակը շարունակում է բաց մնալ, և մինչև աշուն մերժվածների շարքերը զգալիորեն կարող են ստվարանալ։

Դիտվել է՝ 17128

Մեկնաբանություններ