Երեկ ավարտվեց շաքարավազի գնի բարձրացման հետ կապված ուսումնասիրության ժամկետը։ Իսկ թե ինչո՞ւ 350 դրամից շաքարավազի գինը թռավ մինչև 460 դրամ, փորձեցինք հպանցիկ զրույցում ճշտել տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԻՑ. «Շուկայի ուսումնասիրության համար տասնօրյա ժամկետ էր սահմանված։ Տեղեկությունը նոր ենք ստացել, սեպտեմբերի 8-ին հարցը կքննարկվի, որից հետո այն կներկայացնենք հանրությանը»։ Արդյոք մինչև այս շաբաթվա վերջ հանրությունը տեղյակ կլինի՞ շաքարավազի գնի բարձրացման պատճառների մասին, թե՞ դա կմնա հաջորդ շաբաթ։ «Կարծում եմ` այս շաբաթ պատասխանը կլինի»,- ասաց հանձնաժողովի նախագահը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ