Էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումից հետո կառավարությունը հաշվարկներ կանի և կօգնի սոցիալապես անապահով խավերին` խորհրդարանում ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
ՀԵՀ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում ընթանում է Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության Տեղեկատվական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Մեդիա կոնֆերանս»-ը:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը չի կարծում, թե էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու «Հայկական էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) հայտն ամբողջությամբ կբավարարվի։
ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը բարձրացնելու համար։ Ներկա սակագինը՝ 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, և 31,85 դրամ՝ գիշերը, առաջարկվում է թանկացնել մինչև 58 և 48 դրամ:
Մայիսի 29-ին տեղի կունենա տեխնոլոգիական ձեռներեցությանը նվիրված մեկօրյա սեմինար, որը կվարեն ԱՄՆ-ից ու Եվրոպայից հրավիրված միջազգային ձեռներեցներ Վալտո Լոիկանեն և Ռեյ Ջոնսոնը:
Կառավարության որոշմամբ վաճառքի կհանվի «Հայփոստ» ՓԲԸ-ն։ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարության նիստում ասել է, որ ընկերության մասնավորեցումը կնպաստի ՀՀ-ում փոստային կապի զարգացմանը։
Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ այսօրվանից երկրում մեկ լիտր բենզինը կվաճառվի 34 ամերիկյան ցենտին համարժեք ռիալով՝ նախկին 24 ցենտի փոխարեն։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սպառնացել է հարվածել Մեծ Բրիտանիային՝ ամերիկյան հարձակումների համար իր ավիաբազայի տրամադրման կապակցությամբ:
ԻՀՊԿ-ն բրիտանական ռազմաբազաներն օրինական թիրախ է անվանել իր հարվածների համար, քանի որ բրիտանական «RAF Fairford» ավիաբազայից հուլիսի 21-ին օդ բարձրացած ամերիկյան B-1 ռազմավարական ռմբակոծիչն է հարվածներ հասցրել իրանական օբյեկտներին...