Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ «ՃԱԿԱՏԱԳԻՐԸ» ՇՈՒՏՈՎ ԿՈՐՈՇՎԻ

ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ «ՃԱԿԱՏԱԳԻՐԸ» ՇՈՒՏՈՎ ԿՈՐՈՇՎԻ
07.10.2011 | 00:00

Ազգային ժողովի այս քառօրյան հստակ «ցուցանեց», որ ընտրությունները սարերի հետևում չեն: Բացի այն, որ քվորում ապահոված պատգամավորների քանակն օր օրի ավելի էր պակասում, եղածներն էլ քվեարկությունից հետո «թռնում» էին, հատկապես գործարար պատգամավորները: Ի դեպ, վերջիններիս շրջանում ընդհանուր անորոշություն ու մտահոգություն կար: Կատակ բան չէ, վտանգի տակ է ապագա խորհրդարանում լինել-չլինելու հարցը: Անգամ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ շատ քիչ պատգամավորներ էին հերթագրվել:
Առաջիկայում, ըստ մեր տեղեկությունների, կկայացվի գործարարների «դատավճիռը». այն է` նրանցից ով կընդգրկվի ՀՀԿ ցուցակում: Շրջանառվող լուրերի համաձայն, որոշումը կկայացվի մինչ նախատեսվող ՀՀԿ համագումար, որտեղ նաև կպարզաբանվի կուսակցության այդ մարտավարության անհրաժեշտությունը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 995

Մեկնաբանություններ