Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ՄԵԿՆԱՐԿԸ` ՕԳՈՍՏՈՍԻ 13-ԻՆ

ՄԵԿՆԱՐԿԸ` ՕԳՈՍՏՈՍԻ 13-ԻՆ
19.07.2011 | 00:00

Համահայկական 5-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են. այս մասին երեկ հայտարարել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ և տեղեկացրել, որ այս պահի դրությամբ արդեն ներկայացվել է 2 հազար 214 հայտ` 86 քաղաքից։ Նախատեսվում է ավելի քան 3 հազար մասնակից շուրջ 100 քաղաքից, հավանական է նաև, որ այդ օրերին Հայաստան կժամանի 8-10 հազար զբոսաշրջիկ։ «Համահայկական խաղերի գաղափարը հայրենիքի ու սփյուռքի երիտասարդության կապերի ամրապնդումն է` հատկապես սպորտի միջոցով։ Մասնակիցները ներկայացնում են քաղաքներ, ոչ թե պետություններ»,- նշել է Իշխան Զաքարյանը, հավելելով, որ ծրագրում ընդգրկված է տասը մարզաձև` ֆուտբոլ, բասկետբոլ, թենիս, լող, շախմատ և այլն։ Խաղերի անցկացման համար, ըստ կոմիտեի նախագահի, ընտրվել են լավագույն մարզադահլիճները, որոնք տրամադրվելու են անվճար։
Խաղերի հանդիսավոր բացումը տեղի կունենա օգոստոսի 13-ին, մուտքն ազատ է լինելու։ Առաջին մասում նախատեսված են մարզիկների ու մարզիչների երդման, ջահ վառելու արարողությունները, երկրորդում` համերգային ծրագիր։ Խաղերի փակման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 21-ին` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 966

Մեկնաբանություններ