Սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչներն այսօր վաղ առավոտից փակել էին Երևան-Բագրատաշեն միջպետական նշանակության ճանապարհը: Տավուշեցիների պահանջը հետևյալն էր՝ ստիպել Հայաստանի իշխանությանը կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի 3-ական գերիների փոխանակումը, որոնց թվում է նաև բերդավանցի 34-ամյա Կարեն Ղազարյանը:
Այո՜, այո, դուք չեք սխալվում, լուսանկարում թափառող շները ջուր են խմում Հանրապետության հրապարակի ցայտաղբյուրից։ Սակայն, մինչ կոնկրետ այս փաստին անդրադառնալը, մի քանի խոսք մեր երկրում թափառող կենդանիների խնդրի մասին։
Քոբեր կայարանի գյուղ կամ Կոբայր կոչվող բնակավայրը գտնվում է Լոռու մարզում, Թումանյան քաղաքի երկաթուղային կայարանին կից, Դեբեդ գետի կիրճում: Հիմնական բնակիչները կայարանում աշխատող բանվոր-ծառայողներն են:
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել ընդհանուր 484 դատապարտյալ:
Երևանի կենդանաբանական այգու տնօրինությունից տեղեկացնում են, որ այգու զեբրը անկել է: Նշենք, որ նոյեմբերի 6-ին զեբրին խնամողը գտել էր կենդանուն ոչ բնական դիրքով պառկած։
Բնական հարց է ծագում, թե քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած մեր հասարակությունն ինչու՞ է անհանդուրժող կեցվածք դրսևորում նույնասեռականության նկատմամբ: Պատասխանը պարզ է, հասարակությանն անհանգստացնում է նույնասեռականության քարոզը:
Ցավոք, բնությունը մոտակա հեռանկարում նույնպես լավ բան չի խոստանում. բնապահպանության նախարարի հավաստմամբ՝ ոռոգման ջրի պահանջարկն առաջիկայում ավելանալու է, բնապահպաններն ընդգծում են այդ ջրի պակասելու հավանականությունը. շրջապատի ջերմային ֆոնը ուժգնանալու է, տեղումները նվազելու են:
Այս տարվա փետրվար-մարտ ամիսներին Երևանի բնակչուհի Ասյա Խաչատրյանն սկսեց մեղադրել Արցախի ոստիկաններին իր վրա բռնություն գործադրելու և ազատ տեղաշարժը սահմանափակելու համար: Ինչպես գիտենք, մեղադրյալի աթոռին նստած ոստիկանները ցայսօր հարցաքննվում են և համարվում մեղադրյալ:
Համաշխարհային հարցման տվյալներով, որ անցկացրել է Ipsos մարկետինգային հետազոտությունների միջազգային գործակալությունը «Ի՞նչն է անհանգստացնում աշխարհին» ծրագրով, 28 երկրներում 21000 հարցվածների 60%-ը գտնում է, որ իրենց երկրի քաղաքականությունը սխալ ուղղությամբ է վարվում` գրում է Stern-ը:
Երեկ երեկոյան «Խելագար Թրամփից սպասելի է նույնիսկ Իրանին միջուկային հարվածը կամ սովորական սպառազինությամբ հարվածը Բուշերի ԱԷԿ-ին» վերտառությամբ մեր հոդվածի ( հրապարակումից մոտ 3 ժամ անց «РИА Новости»-ին հղում կատարելով «Reuters» գործակալությանը, տեղեկացրեց, որ Բուշերի ԱԷԿ-ի մոտակայքում ակտիվացել են հակաօդային պաշտպանության համակարգերը...