-
-
01.11.2016|
19:50
Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանը Հանրապետության փողոցի տպարանի շենքի պայթեցումից հետո հրավիրել է խորհրդակցություն և հանձնարարել «առավելագույն պատասխանատվության ենթարկել ու պատժել բոլոր այն սուբյեկտներին եւ պաշտոնյաներին, որ պատասխանատու են Երեւանի կենտրոնում կատարված պայթեցման համար, որի միջոցով քանդվել է Երեւանի առաջին տպարանի շենքը»:
-
01.11.2016|
19:47
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել դատավորներ Յուրի Բաղդասարյանի և Արարատ Պետրոսյանի լիազորությունները դադարած համարելու մասին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
-
01.11.2016|
00:41
Հոկտեմբերի 27-ից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալ Արսեն Գասպարյանը հացադուլ է հայտարարել։ Նա քրեակատարողական հիմնարկի տեղաբաշխման հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Հովհաննիսյանին դիմում է գրել` խնդրելով տեղափոխել իրեն «Արմավիր» ՔԿՀ, սակայն մերժում է ստացել։
-
01.11.2016|
00:39
Երևանի Վարդանանց և Հանրապետության փողոցների խաչմերուկում գտնվող նախկին տպարանի շենքի փոխարեն վեր է խոյանալու բազմաֆունկցիոնալ շենք-շինություն: Շենքի սեփականատերը քանդելու-կառուցելու թույլտվությունը ստացել է քաղաքապետարանից:
-
01.11.2016|
00:36
Թեև տարիներ առաջ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի նախաձեռնությամբ առաջնային առողջապահությունը՝ պոլիկլինիկական ծառայությունը, ճանաչվեց գերակա ուղղություն և ծառայության հասանելիությունը բարձրացնելու նպատակով դարձավ անվճար, այսօր այս մոտեցումը, կարծես, խեղաթյուրվել է, մեծացել է մարդկանց դժգոհությունը։
-
01.11.2016|
00:34
Արարատի մարզի Մասիսի շրջանի Նոր Խարբերդ գյուղի բնակչուհու կանչը շտապօգնության անձնակազմն ընդունել է 3 ժամ ուշացումով: Սույն խնդրով Նոր Խարբերդ գյուղի բնակչուհի Եվգենյա Գալստյանը դիմել էր «Իրատես» թերթին:
-
30.10.2016|
15:45
ԱՄՆ իշխանությունները մեղադրել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին, որ կիրառում է սովը որպես պատերազմի գործիք՝ ընդդեմ խաղաղ բնակչության:
-
29.10.2016|
19:40
Զագրեբում Եվրոպական երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների գլխավոր վեհաժողովի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով միջազգային մակարդակի հանդիպումներին Արցախի իրավապաշտպան հաստատությունների ներգրավման կարևորության մասին:
-
28.10.2016|
14:07
«Հրապարակ»-ի տեղեկություններով, Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի՝ թոշակի գնալուց հետո ՍԴ է գնալու ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Գագիկ Հարությունյանը պատրաստ է անգամ մի քանի ամիս շուտ հեռանալ, որ Թովմասյանը հասցնի մեկուկես տարվա ընթացքում, քանի դեռ նոր Սահմանադրությունը չի գործում, դառնալ ՍԴ նախագահ: