-
29.07.2016|
14:37
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երեկ այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հուլիսի 27-ին վիրավորված և քրեակատարողական հիմնարկում գտնվող Արամ Մանուկյանին, Հովհաննես Հարությունյանին և Աշոտ Պետրոսյանին: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ աշխատակազմից։
-
28.07.2016|
23:33
Ոստիկանությունն արգելափակեց Ֆրանսիայի հրապարակի տարածքը, թույլ չտալով, որ ցուցարարները Ազատության հրապարակից երթով շարժվեն Բաղրամյան պողոտա: Ոստիկանությունը հայտարարեց, որ երթն անօրինական է, քանի որ նախապես իրազեկում չի եղել:
-
28.07.2016|
22:23
Առողջապահության համաշխարհային կազմակերպության և նրա գործընկեր միջազգային կազմակերպությունների կողմից հուլիսի 28-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր:
-
28.07.2016|
22:22
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պահպանեց իշխանությունը: Ակնհայտ է, որ Երևանում ՊՊԾ գնդի տարածքի զավթման հանգուցալուծումը ժամանակի հարց է:
-
28.07.2016|
13:06
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ այսօր Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավել Մանուկյանի որդուն՝ Արամ Մանուկյանին և այնտեղ գտնվող՝ Ոստիկանության ՊՊԾ գնդի դեպքերի կապակցությամբ մյուս վիրավորված և կալանքի տակ գտնվող անձանց:
-
28.07.2016|
13:03
Խորենացու փողոցի ոստիկանները երեկ բերման ենթարկեցին կանադահայ հայտնի դերասանուհի, աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանի կնոջը՝ Արսինե Խանջյանին։
-
28.07.2016|
13:00
Իբրև աջակցություն Երևանի ցուցարարների, երեկ տասնյակ գյումրեցիներ երթով անցել են Գյումրու կենտրոնական փողոցներով՝ իշխանություններին ցույց տալով դեղին քարտ։ Երթի մասնակիցները պահանջում էին դադարեցնել անօրինական ձերբակալությունները։
-
28.07.2016|
12:58
Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը դեռ շարունակում է մնալ «Սասնա ծռեր» խմբավորման վերահսկողության տակ, երեկ պատանդառված երեք բժիշկները դեռ այնտեղ են։
-
28.07.2016|
12:57
Երեքշաբթի օրը Փարիզում Հայաստանի դեսպանատան առջև «Սասնա ծռեր» զինված խմբին և հայ ժողովրդին զորակցող հանրահավաք էին կազմակերպել «Հայկական վերածնունդ», «Հայրենաբաղձ հայերը հանուն Հայաստանի ազատագրության», «Հայաստանի քաղբանտարկյալների զորակցության կոմիտե» և այլ հասարակական կազմակերպություններ:
-
28.07.2016|
11:35
Հուլիսի 27-29-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպել է «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն» բարեգործական ՀԿ-ի ցերեկային խնամքի կենտրոնի մտավոր խնդիրներ ունեցող շուրջ 40 սաների ամառային հանգիստը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում։