-
14.05.2016|
23:43
ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին կալանավորվեց: Դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը՝ Գուրգեն Գուրգենի Արսենյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ՝ հայտնել են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
-
14.05.2016|
08:33
«Կառավարություն-քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն համաժողովում ելույթ է ունեցել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
-
14.05.2016|
08:27
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետները կոչ են արել Ղազախստանի իշխանություններին դադարեցնել քրեական հետապնդումները այն քաղաքացիների նկատմամբ, որ հրապարակային բողոքել են գյուղատնտեսական հողերը մասնավորեցնելու կառավարության որոշման դեմ:
-
14.05.2016|
00:13
Վալերի Պերմյակովի գործի շրջանակներում ՌԴ-ում քրեական գործեր հարուցվել են, սակայն կասեցվել են՝ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան, փաստաբան Միհրան Պողոսյանը՝ տեղեկացնելով, որ նախորդ դատական նիստերի ժամանակ իր ներկայացրած՝ ՌԴ-ում գործով նոր քրեական գործեր հարուցված լինելու վերաբերյալ միջնորդությանն ի պատասխան դատարանը ստացել է գրություն, որը մայիս 13-ի նիստի ժամանակ փոխանցվել է փաստաբաններին:
-
13.05.2016|
01:19
Թե ինչ է գրել Washington Times օրաթերթը, ինձ համար կարևոր չէ: Ոչ թե այն բանի համար, որ մեծամիտ մարդ եմ և հաշվի չեմ առնում հեղինակավոր մամուլի ասածը, այլ որովհետև այդ թերթի էջերով հրամցվածը կարելի է համարել կեղտոտ ռումբ՝ ուղղված հայ ժողովրդի դեմ: Ը
-
12.05.2016|
23:14
ԼՂՀ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը բաց նամակով դիմել է «Եվրատեսիլ-2016»-ի կազմակերպիչներին:
-
12.05.2016|
23:12
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է «խոշոր թմրավաճառների» ձերբակալության մասին, պարզվում է՝ խոսքը NIDA ընդդիմադիր շարժման ակտիվիստներ Բայրամ Մամեդովի և Գիյաս Իբրահիմովի ձերբակալության մասին է:
-
12.05.2016|
23:11
Հարցվածների 44 տոկոսն էլ պնդում է, որ Ռուսաստանը Ղարաբաղում պետք է միջնորդի դեր ստանձնի` փորձելով հաշտեցնել կողմերին:
-
12.05.2016|
22:57
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պետի կամ պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:
-
12.05.2016|
12:50
Աշխարհում ամեն տարի կաշառք է տրվում է 1,5- 2 տրիլիոն դոլար՝ տեղեկացնում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավարը՝ ընդգծելով, որ կոռուպցիան կործանարար է աշխարհի տնտեսության վրա: