-
07.12.2015|
16:27
«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարական կազմակերպության Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի սաների և ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչների հանդիպման առանցքում համակարգում իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումներն էին:
-
07.12.2015|
12:22
ՀՀ ԿԸՀ արտահերթ նիստում ամփոփվեցին 2015թ. դեկտեմբերի 6-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները:
-
06.12.2015|
20:29
Ոստիկանությունը արձագանքել է «Ոչ»-ի համատեղ շտաբի հայտարարությանը, ըստ որի՝ լրացուցիչ ցուցակները պետք է նախապես կազմվեին այն քաղաքացիների հայտերի հիման վրա, ովքեր քվեարկության օրը իրենց բնակավայրերում չէին կարող լինել:
-
06.12.2015|
14:27
Հյուսիսային պողոտայում բացվել է արդեն ավանդական դարձած «Սուրբ ծննդյան տոնավաճառը»: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
06.12.2015|
14:23
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մեկնարկից սկսված ՀՀ ոստիկանությունը ստացել է ընտրախախտումների վերաբերյալ 4 ահազանգ, իսկ 27-ի մասին տեղեկացել են ԶԼՄ-ից, կատարվում է ուսումնասիրություն՝ ԿԸՀ լրատվական կենտրոնում հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության փոխգնդապետ Մերուժան Հակոբյանը։
-
06.12.2015|
14:17
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հանրաքվեի նկատմամբ հանրային վերահսկողության շրջանակներում Ազատության հրապարակում այսօր՝ 2015 թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 12-ին, 15-ին և 18-ին հրավիրում է ասուլիսներ:
-
06.12.2015|
14:16
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց վերջնական ցուցակներում կան 110 անհատական տվյալների համընկումով 220 ընտրողներ՝ հայտնում է Հայաստանի ոստիկանությունը՝ իր պաշտոնական կայքէջում հրապարակելով միևնույն անհատական տվյալներ ունեցող (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ) անձանց ցանկը՝ ըստ ընտրատարածքների և ըստ ընտրական տեղամասերի:
-
06.12.2015|
12:06
Ի կատարումն ՀՀ Ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ` քվեարկության օրվանից առաջ՝ 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թիվը` նշելով յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված մասնակիցների թիվը:
-
05.12.2015|
12:24
Գյումրիի բարեկարգման և լուսավորության համար 23 միլիոն եվրո կհատկացվի՝ Գյումրիի քաղաքապետի հետ խորհրդակցության ժամանակ հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախագահ Սարգսյանը և քաղաքապետ Սամվել Բալասանյանը քննարկել են Գյումրիի զարգացման ծրագրերը, գերակայություններն ու առաջնահերթ խնդիրները, որոնց լուծման համար նախագահը հանձնարարականներ է տվել։
-
05.12.2015|
11:24
Մի կողմից՝ պուտինամետ լրատվամիջոցների ջանքերի շնորհիվ երկրում հաստատվել է հայրենասիրական էյֆորիա, մյուս կողմից՝ տնտեսական գորշ իրականությունն է։