Բանից պարզվում է՝ կալանավորներին փակ խցերով ու փշալարերով մեկուսացնելը ՔԿՀ-ի պատասխանատուներն այնքան էլ հուսալի չեն համարում: Հիմա էլ նրանց ձայնը վերջնականապես լռեցնելու տարբերակ է մշակվել:
2015 թ. հունիսի 17-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացվեց 6,93 դրամով սպառողների բոլոր խմբերի համար:
«Ո՜չ թալանին» նախաձեռնությանը միացած քաղաքացիները այս գիշեր ևս անցկացրին Ազատության հրապարակում, որտեղ նրանք միասին հեռուստացույց էին դիտում, ազգային-ազատագրական երգեր երգում: «Ո՜չ թալանին» նախաձեռնության անդամները պայքարում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Նրանք հունիսի 19-ից նստացույց են հայտարարել Ազատության հրապարակում:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Արմավիր մարզի Ալաշկերտ համայնքի մանկապարտեզի սաների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երեխաների թունավորման պատճառները, եղանակը։
Ազատության հրապարակում «Ո՜չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքը ընդդեմ հոսանքի թանկացման վերածվեց նստացույցի։ Ցուցարարները պահանջում են չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17-ի որոշումը, որը 6,93 դրամով բարձրացրեց էլեկտրաէներգիայի սակագինը։
TRIPP նախագիծը, որը հայտնի է նաև «Զանգեզուրի միջանցք» անվամբ, առաջ է շարժվում։ Ստեղծվել է առանձին «TRIPP+» ներդրումային հիմնադրամ՝ 200 միլիոն դոլար կապիտալով, որը նախատեսված է տարածաշրջանում տարբեր տրանսպորտային նախագծերի ֆինանսավորման համար։ Ինչպես ասում են ռեժիմի ներկայացուցիչները, դա Հայաստանին բարգավաճում կբերի...