Ըստ Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալների՝ 2014 թ. հունվար-նոյեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 5 078,2 տոննա ապրանք՝ 19,8 մլրդ դրամ կամ 483 մլն ԱՄՆ դոլար արժեքով:
Ֆրանսիական թերթերի հրատարակիչների «Մամուլի ու պլյուրալիզմի հիմնադրամը» 250 հազար եվրո է հատկացրել, նույնքան կտրամադրի Digital Press Innovation հիմնադրամը:
2014-ին զբոսաշրջիկների թվով ռեկորդակիր է դառնալու Իսպանիան: Հունվարից նոյեմբեր 61,7 մլն զբոսաշրջիկ է այցելել, ինչը 7,2%-ով ավելի է անցյալ տարվա ցուցանիշից:
Մի քանի հարյուր հազար օտարերկրացիների մուտքը Ռուսաստան հնարավոր է արգելվի 10 տարով՝ երկրում օրինական գտնվելու ժամկետները խախտելու պատճառով՝ հայտարարել է ՌԴ միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:
Հազարավոր ֆրանսիացիներ հարգանքի տուրք կմատուցեն «Շառլի Էբդո» երգիծական պարբերականի խմբագրությունում ահաբեկչության զոհերին Փարիզում, Նանտում, Բեզանսոնում, Թուլուզում, Ստրասբուրգում, Բորդոյում, Լիոնում և այլ քաղաքներում:
Հարձակման հետևանքով զոհվել են հայտնի պարբերականի 4 ծաղրանկարիչները:
Ահաբեկչություն Ֆրանսիայի դեմ` այսպես է անվանել նախագահ Օլանդը Փարիզի կենտրոնում՝ «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի դեմ հարձակումը, որի հետևանքով 12 մարդ զոհվել է, ևս տասը վիրավորվել:
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը հայտարարել է, որ «Շառլի Էբդո»-ի արյունահեղությունը հարձակում էր ժողովրդավարական հասարակության և եվրոպական արժեքների վրա:
Երեկ երեկոյան «Խելագար Թրամփից սպասելի է նույնիսկ Իրանին միջուկային հարվածը կամ սովորական սպառազինությամբ հարվածը Բուշերի ԱԷԿ-ին» վերտառությամբ մեր հոդվածի ( հրապարակումից մոտ 3 ժամ անց «РИА Новости»-ին հղում կատարելով «Reuters» գործակալությանը, տեղեկացրեց, որ Բուշերի ԱԷԿ-ի մոտակայքում ակտիվացել են հակաօդային պաշտպանության համակարգերը...