-
19.05.2014|
14:38
Ղրիմի Հանրապետության տարածքում օտարերկրացիների կողմից որբ և առանց ծնողական խնամքի երեխաների որդեգրումը ժամանակավորապես կասեցվել է: Այս մասին հաղորդել է Ղրիմի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության մամլո ծառայությունը:
-
19.05.2014|
14:36
Ռուսաստանում հեռախոսային թեժ գծեր զանգահարող երեխաների թիվը տարեցտարի ավելանում է: Մեկ տարվա ընթացքում «Թեժ գիծ» ծառայությունները ստացել են ավելի քան մեկ միլիոն զանգ: Այս մասին հայտարարել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Պուդովը:
-
19.05.2014|
12:57
Տարիներ շարունակ մանկավարժական համալսարանն ու Կրթության ազգային ինստիտուտը կազմակերպում են հանրակրթական դպրոցների երգչախմբային փառատոներ:
-
19.05.2014|
12:56
Ղրիմից թաթարների արտաքսման 70-րդ տարելիցի կապակցությամբ երեկ Սիմֆերոպոլում անցկացված հավաքի մասնակիցները նշել են, որ թերակղզին պետք է դառնա ազգային-տարածքային ինքնավարություն, որտեղ կվերականգնվեն թաթար ժողովրդի իրավունքները։
-
19.05.2014|
11:59
Երեկ Երևանում տեղի ունեցավ «Ո՛չ պուտինիզմին» կարգախոսով հանրահավաք և երթ: Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիայի մասնակիցներին թույլ չտվեցին առաջանալ դիմացի մայթից, և բանախոսները նորից փոքրիկ հանրահավաք անցկացրին: Նրանց ելույթներն ընդմիջվում էին «Վոլինկին պերսոնա նոն գրատա» վանկարկումներով, Պարույր Հայրիկյանի առաջարկով՝ սկսեցին վանկարկել «Պուտին պերսոնա նոն գրատա»:
-
19.05.2014|
11:45
Թուրքական Սոմա քաղաքում ածխահանքի վթարի պատճառով18 մարդ է ձերբակալվել, նրանց թվում են հանքարդյունաբերական ընկերության ղեկավարները:
-
19.05.2014|
11:43
Բրազիլիայում բանտերից մեկում խռովություն բարձրացրած կալանավորները պատանդ են վերցրել ավելի քան 120 մարդու: Ըստ պաշտոնական հաղորդագրության` գրեթե բոլոր գերիները կալանավորների հարազատներն են, ովքեր գնացել էին երկրի հյուսիս-արևելյան Սերժիլի քաղաքում գտնվող բանտ` տեսակցության: Պատանդների մեջ նաև բանտային աշխատակիցներ կան:
-
19.05.2014|
11:13
Դիլիջանում տեղակայված զորամասում մայիսի 18-ին «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ-ն «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» ծրագրի շրջանակներում անցկացնում էր հերթական սեմինարը՝ անդրադառնալով ծխելու առողջական վնասներին, հոգեբանական ու հոգևոր ասպեկտներին։
-
17.05.2014|
12:19
Վերջին տարիներին Հայաստանում ավելացել են պտղի սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումները: Մեր երկրում, 1990-ական թվականներից սկսած, շեղվել է նորածինների հարաբերակցությունը` կազմելով 110-120 տղա՝ 100 աղջկա դիմաց։
-
17.05.2014|
12:08
Արգենտինայի իշխանությունները հայտարարել են, որ նրանց հաջողվել է խափանել հեղուկ կոկաինի արտադրության և ԱՄՆ ու Եվրոպա տեղափոխման ծրագիրը: