Պարզվում է` մեկ տրանսվեստիտը կարող է Հայաստանի հանրության մտքերն այնպես «պղտորել», ինչպես ոչ մի իշխանություն կամ ընդդիմություն: Մեկ տրասնվեստիտը կարող է մեր արական սեռի որոշ ներկայացուցիչների հիշեցնել, որ իրենք տղամարդ են ու թե իսկական տղամարդը ինչպիսին պիտի լինի:
ԼՂՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիան (նախագահ` Ալինա Քուշկյան) Արցախի բուժքույրերի միավորման և Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի հետ համատեղ մայիսի 12-13-ին Ստեփանակերտում անցկացնելու է Բուժքույրերի միջազգային օրվան նվիրված «Քույրական գործի արդի խնդիրները» թեմայով համագումար:
Մեծ Բրիտանիայի արքայազն ՈՒիլյամը Բրիտանացի ջրասուզակների ակումբի հավաքին ելույթում ասել է, որ անչափ ցանկանում է իր 10 ամսական որդին՝ արքայազն Գեորգին, հմուտ ջրասուզակ տեսնել՝ նշում է Mirror-ը։
Հորդանանում հեռուստասերիալի նկարահանման ժամանակ դերասան Մահմուդ ալ Սավալքան մահացել է մահվան տեսարանում՝ նշում է Al Arabiya-ն: Նրա մահը ցնցել է նկարահանող խմբին։
Բազմաթիվ հայեր վաղը Կիպրոսի թուրքական հատվածում մասնակցելու են հայկական վերակառուցված եկեղեցու առաջին պատարագին։ Թուրքական Sondakika կայքը գրել է, որ Նիկոսիայի թուրքական հատվածում գտնվող եկեղեցում պատարագ չի մատուցվել 50 տարի։
Վերջին 25 տարում ԱՄՆ լավագույն առաջին տիկնայք են եղել Բարբարա Բուշն ու Հիլարի Քլինթոնը՝ վկայում են NBC հեռուստաընկերության եւ Wall Street Journal-ի հարցման արդյունքները:ь
Ըստ orer.eu-ի՝ Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիայի՝ թուրքերի կողմից բռնազավթած հատվածում գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում 50 տարի ընդմիջումից հետո առաջիկա կիրակի կանցկացվի եկեղեցական արարողություն։
Բելգիայի Լիեժ քաղաքում ՈՒրտ գետի վտանգավոր հատվածից կարապին հանելու արդյունքում երկու ջրասույզ է խեղդվել: Տղամարդիկ մահացել են տեղի հիվանդանոցում, ուր տեղափոխվել էին ուղղաթիռով:
Բրիտանական The Guardian-ի գնահատմամբ՝ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում «մասամբ անբացատրելիորեն» ֆավորիտ է Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն և հաղթելու շանսեր ունի:
Երևանի կենտրոնի կառուցապատման խնդիրները շատ են: Դրանց առաջացման պատճառներից է այն, որ գործող քաղաքաստեղծ և քաղաքակառավարող համակարգերն ու տարրերը լարվածության մեջ են:
ԱՄՆ-Իրան ռազմական առճակատումը նորից է վերսկսվել առավել մեծ ծավալներով, բալիստիկ հրթիռների և հզոր ավերիչ դրոնների օգտագործմամբ: ԱՄՆ դաշնակից արաբական պետությունները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, հրթիռային հարվածներից մեծ կորուստներ են կրում...