-
07.04.2014|
23:00
ՈՒկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ երկրում «հակաահաբեկչական միջոցառումներ» են ձեռնարկվելու բոլոր նրանց դեմ, ովքեր զենք են վերցրել ձեռքը:
-
07.04.2014|
13:00
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։
ՈՒղերձում ասվում է.
-
07.04.2014|
11:54
Հորդանանում տեղակայված սիրիացի փախստականների ճամբարում հուզումների հետևանքով զոհվել է մեկ փախստական, կան տասնյակ վիրավորներ:
-
06.04.2014|
12:49
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնած «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով եռօրյա համաժողովի ընթացքում ապրիլի 5-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը ներկայացրին ՀՀ երիտասարդական պետական քաղաքականությունը, երիտասարդների հիմնախնդիրները։
-
05.04.2014|
12:37
Բելգիայի մայրաքաղաքում բազմահազարանոց բողոքի ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև: Ցույցը, որն ուղղված է եղել ընդդեմ գործազրկության բարձր մակարդակի, ընթացել է խաղաղ:
-
05.04.2014|
12:33
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 4-ին հրամանագիր է ստորագրել, որով պարզեցրել է արտասահմանում ապրող հայրենակիցների՝ մշտական բնակության համար Ռուսաստան վերադառնալու կարգը: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
-
05.04.2014|
12:31
«Համազգային վստահություն» խորհուրդը ապրիլի 5-ին ժամը 16.30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կանանց միամսյակի առթիվ կազմակերպում է «Հայուհի 2014» կանանց մեծարման երեկոն:
-
04.04.2014|
16:28
Աֆղանցի ոստիկանը կրակել է Associated Press-ի լրագրողների ուղղությամբ, որի արդյունքում Գերմանիայից ռազմական լուսանկարիչ 48-ամյա Անյա Նիդրինգհաուսը տեղում զոհվել է, իսկ գործակալության կանադացի թղթակից 60-ամյա Քեթի Գենոնը լուրջ վնասվածքներ է ստացել:
-
04.04.2014|
16:04
ՌԴ գիտությունների ակադեմիայի նախագահը, Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի ռեկտորը, բանասեր Լյուդմիլա Վերբիցկայան հաստատում են Ռուսաստանի ընթերցող բնակչության անկման մասին տխուր իրողությունը:
-
04.04.2014|
15:18
Այսօր՝ ապրիլի 4-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության նախագահ Ռաջիվ Շահն այսօր Նյու Յորքում կայացած միջոցառմանը հայտարարեց ԱՄՆ Գլոբալ զարգացման լաբորատորիայի բացման մասին: Արարողությանը ելույթ ունեցավ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով ԱՄՆ-ի զարգացման նպատակներն առաջ մղելու գործում գիտության, նորարարության և գործընկերությունների կիրառման ուժեղ կողմնակից է: Լաբորատորիան և նրա 32 հիմնադիր գործընկերները կխթանեն գիտության և տեխնոլոգիաների վրա հիմնված մոտեցումը` ստեղծելով նորարարությունների նոր գլոբալ շուկա և ընդարձակելով այն՝ մինչ 2030 թվականը ծայրահեղ աղքատությունը վերացնելու միտումով: