-
27.03.2014|
14:55
Այսօր ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և նրա տասնչորս ընկերների հրավիրած մամուլի ասուլիսում քաղբանտարկյալ Միսակ Առաքելյանի փաստաբան Հովհաննես Քոչարյանը մտավախություն հայտնեց, որ առաջիկայում շատ հնարավոր է, որ քաղբանտարկյալներին առաջադրվեն նոր մեղադրանքներ:
-
27.03.2014|
14:20
Գրեթե հինգ ամիս է, ինչ անազատության մեջ են գտնվում անցյալ տարի, նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանն ու նրա տասնչորս ընկերները, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն:
-
26.03.2014|
15:07
Այսօր ԱԺ-ի անցակետում մի քաղաքացի դանակով ներս է մտել և սպառնացել իրեն վնասել: Նա պահանջել է երկրի նախագահի հետ հանդիպում: ««Հազար անգամ դիմում եմ գրել, հացի փող եմ պահանջել, բայց ոչ ոք չի արձագանքում իմ դիմումին: Էդ դեպքում ինձ կդանակահարեմ»,- ասել է քաղաքացին:
-
26.03.2014|
13:52
Մարտի 26-ին միջինքի օրն է։ Այսօր կիսվում է Մեծ Պահքը։ Միջինքին Մեծ պահքը չի ընդհատվում: Այսինքն, պահեցողները շարունակում են պահել պահքը: Միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Դ (չորրորդ) չորեքշաբթի կամ Մեծ պասի 24-րդ օրը: Միջինքից սկսած` Խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի:
-
25.03.2014|
22:08
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, «Հայաստան հիմնադրամ ԱՄՆ» գործադիր տնօրեն Իրինա Լազարյանը և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանն այսօր ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր` Հայաստանի Հանրապետությունում գլխուղեղի անոթային հիվանդությունների բուժման ծառայության ապահովման, ընդլայնման և զարգացման նպատակով երկարաժամկետ ծրագիր իրականացնելու վերաբերյալ:
-
25.03.2014|
17:24
Մարտի 25-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստում քննարկվեցին մերօրյա հերոսների փառաբանմանը, վերարտադրողական առողջությանը և գյուղական համայնքների խնդիրներին առնչվող անվանակարգերում ներկայացված 33 ծրագրերը։
-
-
25.03.2014|
11:36
Հայաստանը հռչակվել էր անկախ պետություն, իսկ օրհներգ դեռ չուներ: Այս թեմայով հեռուստահաղորդում պատրաստեցի, որտեղ երիտասարդ պատմաբանը (թող ների ինձ` անունը չեմ հիշում) համոզիչ ներկայացրեց մինչ օրս գործող հիմնի տեքստը` բառափոխված տարբերակով. «թշվառ-անտեր» հայրենիքն այլևս ազատ-անկախ էր: Լորիս Ճգնավորյանը հիմնավորեց երաժշտության ճշգրտությունը և, ֆիլհարմոնիկի` կարծեմ Ավստրիա հյուրախաղերի մեկնելիս, խնդրեց Ազգային ժողովի համաձայնությունը` համերգներից առաջ այն որպես պետական-ազգային օրհներգ հնչեցնելու համար:
-
25.03.2014|
11:28
Բավական երկար մտածելուց հետո որոշեցի այս անկեղծ նամակը գրել, հետևելով այն ճշմարտությանը, թե «իշխանները պետք է հնազանդ լինեն Աստծո օրենքներին, որպեսզի իբրև Տիրոջ դեմ ապստամբածներ չպատժվեն»` ըստ սուրբ Ներսես Շնորհալու աստվածաշունչ գրառության։ Միևնույն ժամանակ ակնկալելով ձեր ողջախոհությունը, արդարամտությունը ու սերը առ ի հայրենյաց ժողովրդի։
-
24.03.2014|
11:23
Այսօր, մարտի 24-ին, «Дождь» հեռուստաընկերությունը սկսում է շաբաթական մարաթոն, որի նպատակն է գումար հավաքելը հեռուստաալիքի հետագա գործունեության համար: