Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 
  • Գնահատականը համարժեք է

    Գնահատականը համարժեք է

    22.01.2014| 17:23
    Միջազգային Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր հերթական տարեկան զեկույցը աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, որտեղ անդրադարձել է նաև Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած ՀՀ նախագահի և ՏԻՄ ընտրություններին, հավաքների ազատության, ակտիվիստների վրա հարձակումների, բանակում չարաշահումների, խոսքի ազատության, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության խնդիրներին:
  • Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը Եվրոպան համարում է խտրականություն

    Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը Եվրոպան համարում է խտրականություն

    22.01.2014| 17:03
    Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում նորածինների սեռի խախտված հարաբերակցություն գրանցվել է Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում, ինչպես նաև բալկանյան որոշ երկրներում` առավելապես Ալբանիայում և, ավելի պակաս չափով, Մոնտենեգրոյում, Կոսովոյում և նախկին Հարավսլավիայի Մակեդոնական Հանրապետությունում: Նման երևույթի կարելի է հանդիպել նաև Արևելյան Եվրոպայում` ներգաղթյալների որոշ համայնքներում: Կա տարածված կարծիք, որ այս անհամամասնության պատճառը հղիության` սեռով պայմանավորված արհեստական ընդհատումն է:
  • Կորել է հիվանդը

    Կորել է հիվանդը

    22.01.2014| 13:39
    Կորել է Էդիկ Աբելի Մադյանը՝ ծնված 1940-ին, բնակության վայրը՝ Տավուշի մարզ, գյուղ Այգեձոր (նախկին Շամշադինի շրջան): Հունվարի 20-ին, ժամը 4-ի սահմաններում, հիվանդը, դուրս գալով Ծերեթելիի 6-րդ հիվանդանոցից («Երևան» բժշկական կենտրոն), կորել է: Վիրահատությունից հետո Աբելի մոտ առաջացել են որոշակի խնդիրներ՝ հիշողության հետ կապված:
  • 2008-ին որևէ հոգևորական չեկավ մեջքը դեմ տալու ոստիկանի մահակին

    2008-ին որևէ հոգևորական չեկավ մեջքը դեմ տալու ոստիկանի մահակին

    22.01.2014| 11:36
    Ուկրաինացի հոգևորականները ուժայինների ու ցուցարարների միջև էին: Նախանձում եմ ուկրաինացիներին այդպիսի հոգևոր հայրեր ունենալու համար: 2008-ի փետրվարյան օրերին, երբ Երևանում ամեն օր հանրահավաքներ էին ու ժողովուրդը գիշերներ էր լուսացնում Ազատության հրապարակում, գեթ մի քահանա եկա՞վ հրապարակ:
  • «Ոչ թե մարգինալացում, այլ՝ անջատում»

    «Ոչ թե մարգինալացում, այլ՝ անջատում»

    22.01.2014| 11:31
    Հայաստանում այսօր կա որոշակի մի շերտ, որը կրթություն է ստացել և ստանում արևմտյան բուհերում, հաղորդակից է արևմտյան արժեքներին: Եվ հենց այդ խավն է, որը կարող է պայքարել Հայաստանի ինքնիշխանության համար:
  • Օլանդը գնաց Պուտինի նվիրական ոտնահետքերով

    Օլանդը գնաց Պուտինի նվիրական ոտնահետքերով

    21.01.2014| 21:54
    Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Նիդեռլանդներ այցի ժամանակ լրագրողներին ասել է, որ շուտով նախագահի պաշտոնական նստավայր Ելիսեյան պալատում ոչ մի առաջին տիկին չի լինի։
  • Ավելի ուշ զորակոչվելու դեպքում  Էդիկ Շահնազարյանը գուցե հիմա ողջ լիներ

    Ավելի ուշ զորակոչվելու դեպքում Էդիկ Շահնազարյանը գուցե հիմա ողջ լիներ

    21.01.2014| 14:51
    Ժամկետային զինծառայող Էդիկ Շահնազարյանի մահվան կապակցությամբ քրգործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով` պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Տավուշի մարզի Կոթի գյուղի բնակիչ Էդիկ Շահնազարյանը բանակ էր զորակոչվել մեկ շաբաթ առաջ: Ըստ նախնական տեղեկությունների նա Վաղարշապատի հիվանդանոց էր տեղափոխվել արդեն մահացած: Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանն ասել էր, թե Էդիկը հիվանդություն չի ունեցել, պարզապես նոյեմբերին ենթարկվել էր քթի միջնապատի վիրահատության:
  • Այսօր գրկախառնության միջազգային օրն է

    Այսօր գրկախառնության միջազգային օրն է

    21.01.2014| 14:41
    Աշխարհում հունվարի 21-ը նշվում է որպես Գրկախառնության միջազգային օր (International Hug Day): Տոնը 1986թ. սահմանվել էր ԱՄՆ-ում՝ National Hugging Day անունով, այնուհետև տարածվել էր ամբողջ աշխարհում:
  • Ոչնչացման վտանգի առջև է Մագելի հայտնի քարանձավը

    Ոչնչացման վտանգի առջև է Մագելի հայտնի քարանձավը

    21.01.2014| 13:46
    Վայոց ձորի մարզի Նորավանքի կիրճում գտնվող Մագելի հայտնի քարանձավը հերթական անգամ հայտնվել է լուրջ վտանգի առջև: Այդ մասին հայտնում է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն։
  • Սան Պաուլոյում արգելվել է խաղալիք ատրճանակների վաճառքը

    Սան Պաուլոյում արգելվել է խաղալիք ատրճանակների վաճառքը

    21.01.2014| 13:40
    Բրազիլիայի Սան Պաուլո նահանգում արգելվել է ցանկացած խաղալիք ատրճանակի արտադրությունն ու վաճառքը, նույնիսկ, եթե այն նման էլ չէ ո՛չ ատրճանակի, ո՛չ հրացանի: Օրենքն ուժի մեջ կմտնի 60 օրից, և այն խախտողները կտուգանվեն 20 հազար ռեալով (8 700 դոլար): Բացի այդ, խանութը կամ գործարանը, որը կարտադրի կամ կվաճառի նման խաղալիքներ, 30 օրվա ընթացքում կդադարեցնի նաև իրենց գործունեությունը: