14.04.2017|
11:18
Չեմպիոնների լիգայի մեկ քառորդ եզրափակչի առաջին հանդիպումներն արդեն կայացած իրողություն են: Վերջնահաշվում դրանք որքանով էին հաղթական, ցույց կտան պատասխան հանդիպումների արդյունքները, որովհետև առանձին վերցրած խաղում հաղթանակը դեռևս չի նշանակում ընթացքի երաշխավորված շարունակականություն: Կարծում եմ՝ մոռացած չեք լինի մեկ ութերորդում «Պարի Սեն Ժերմենի» հետ պատահածը, թեպետ դա մոռանալո՞ւ բան է, որ մոռանայիք: