Թբիլիսում երեկ տեղի է ունեցել Կունգ ֆուի Եվրասիայի գավաթի մրցաշարը, որին մասնակցել են ՈՒզբեկստանի, Դաղստանի, Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի հավաքականները։ Կունգ ֆուի Հայաստանի հավաքականը մրցաշարից 11 ոսկե մեդալ է նվաճել, 1՝ բրոնզե։
Ապրիլի 11-ին Ռիգայում կմեկնարկի շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որին Հայաստանը ներկայացված կլինի գրոսմայստեր Էլինա Դանիելյան, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Գևորգյան կազմով:
Այս օրերին ծանրամարտի Հայաստանի պատանեկան ընտրանին (մարզչական կորպուսում են ՀՀ վաստակավոր մարզիչ Էդուարդ Կիզողյանը, Գևորգ Դավթյանն ու Երվանդ Կիրակոսյանը) ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյանի մարզաբազայում՝ նախապատրաստվելով ապրիլի 3-10-ին Բանգկոկում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Վերջ: Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդ եզրափակչի խաղերն ավարտված են, մեկ քառորդ անցած թիմերը՝ հայտնի: Դրանք են՝ «Բարսելոնը», «Ռեալը», «Բավարիան», «Յուվենտուսը», Դորտմունդի «Բորուսիան», «Աթլետիկոն», «Մոնակոն» ու «Լեստերը»:
Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում: «Արքայականը» բելգիացիուն իր կազմում ուզում է տեսնել արդեն նոր մրցաշրջանում, ու, ինչպես վկայում է «Mundo Deportivo»-ն, դրանով առանձնապես շահագրգռված է «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:
Թուրքիայում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում, որին մասնակցել են բազմաթիվ երկրների ուժեղագույն մարզիկներ, հաջող է հանդես եկել Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Սիրունյանը:
«Բավարիան» տարավ մարզասերի համար արդեն սովորական դարձած, ոչնչով չզարմացնող իր հերթական հաղթանակը: Մյունխենցիներին հյուր ժամանած «Այնտրախտը» ոչինչ չկարողացավ հակադրել տանտերերին ու զիջեց 0:3 հաշվով:
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Դոնի Ռոստովում կայացած «Ռոստով»-«Մանչեստր Յունայթեդ» հանդիպման լավագույն խաղացող՝ տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքէջը:
Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդի «Բարսելոն»-«Պարի Սեն Ժերմեն» պատասխան խաղի մասին դեռ շատ կգրեն, թեպետ հետխաղյա արձագանքներն արդեն իսկ գերազանցել են 1917 թ. Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինի երկերի լիակատար ժողովածուի լենինգրադյան հիսունհինգհատորյակի 1970 թվականի հրատարակության ծավալը:
Գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը ազդեցության, հարստության և ռեսուրսների համար եղել է, կա և կլինի անողոք, անկախ նրանից, հաղթելն ու պարտվելը եղել են տաք, թե սառը պատերազմում։
Սառը պատերազմում պարտված Ռուսաստանի նկատմամբ հաղթող Արևմուտքի անողոք վերաբերմունքը ԽՍՀՄ-ի մնացորդների, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, մեր աչքի առաջ է...