«Ինձ Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելիս ոգևորել են ապրիլյան օրերին սահմանին մեր զինվորների սխրանքները»,- այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց շվեյցարական Մոնտրյո քաղաքում տեղի ունեցած թաեքվանդոյի Եվրոպայի 22-րդ առաջնության բրոնզե մեդալակիր Սերգեյ Վարդազարյանը (68 կգ քաշային, անձնական մարզիչ՝ Արսեն Ավետիսյան)։
Շվեյցարական Մոնտրյու քաղաքում ավարտված թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Երեմյանը (87 կգ) դարձավ արծաթե մեդալակիր, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: Թեև նախավերջին երկու տուրում «Ալաշկերտն» իր անհաջող խաղով որոշակի ինտրիգ մտցրեց ոսկու համար պայքարում, այդուհանդերձ վերջինում եղավ հաղթական (0:2 հաշվով հաղթել է «Միկային») ու 55 միավորով հռչակվեց երկրի չեմպիոն:
Ակումբի հովանավորների հետ ընթրիքից հետո իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի նախագահ, երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին սպառնացել է չվճարել ֆուտբոլիստների աշխատավարձը, եթե վերջիններս չբարելավեն իրենց խաղը:
Ավարտին է մոտենում ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: Սեփական հարկի տակ երկրի չեմպիոնության թիվ մեկ հավակնորդ «Ալաշկերտը» 2:3 հաշվով զիջեց Գյումրու «Շիրակին»:
Գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը ազդեցության, հարստության և ռեսուրսների համար եղել է, կա և կլինի անողոք, անկախ նրանից, հաղթելն ու պարտվելը եղել են տաք, թե սառը պատերազմում։
Սառը պատերազմում պարտված Ռուսաստանի նկատմամբ հաղթող Արևմուտքի անողոք վերաբերմունքը ԽՍՀՄ-ի մնացորդների, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, մեր աչքի առաջ է...